Array ( [mr_id] => 86020 [mr_node] => 76160 [mr_media] => 76405 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76405 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76405.jpg [media_name] => Zoro BDX kargavorman nist.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-06 13:22:34 )
Facebook Instagram Youtube
Օրվա դատաիրավական ու քրեական լրահոսը
ԲԴԽ-ն քննել է Կարինե Պետրոսյանի կարգապահական վարույթի խնդիրը։

Բարձրագույն դակական խորհուրդը այսօրվա նիստում քննեց դատավոր Կարինե Պետրոսյանի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Կարինե Պետրոսյանը այս գարնանը Արդարադատության նախարարությունից ծանուցում է ստացել, որ իր վարույթում գտնվող գործերով թույլ է տվել խախտումներ: Դատավորը համարում է, որ իր դեմ գործում է արդարադատության նախկին նախարարը: Նիստը հետաձգվել է:

Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Մի տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է: Շենքի բակում հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ, նաև՝ կրակոցների հետքեր: Ականատեսների խոսքով՝ վիրավորը Լեոպարդ խանութի սեփականատերն է:

Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի տարածքում կրակոցներ են հնչել: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը նշել է, որ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Արա Գրիգորյանը ճանապարհը չզիջելու համար ծագած վեճի ժամանակ կրակել է գազային ատրճանակով: Ոստիկանները Գրիգորյանին բերման են ենթարկել, հետո՝ ստորագրությամբ բաց թողել:

Այսօր առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 ու կես տարեկան երեխան ընկել է շենքի 6-րդ հարկից: Երեխան հոսպիտալացվել է, ժամը 6-ն անց կեսի դրությամբ նրա վիճակը ծայրահեղ ծանր է: