Array ( [mr_id] => 86024 [mr_node] => 76164 [mr_media] => 76409 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76409 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76409.jpg [media_name] => 59.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-06 14:05:02 )
Facebook Instagram Youtube
Իջևանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լուրը հաստատել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը Տավուշի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Դիմում է ներկայացրել, որ վայր է դնում պարտականնությունները։ Դիմումի մեջ որևէ պատճառ նշված չի։ Քննարկում էլ չենք ունեցել, որ իմանամ հրաժարականի դիմումի պատճառները», - ասել է Հայկ Չոբանյանը:

Հիշեցնենք՝ Իջևան համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել։ Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: