Array ( [mr_id] => 86026 [mr_node] => 76166 [mr_media] => 76411 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76411 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76411.jpg [media_name] => Grigor Hayastan-Italia copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-06 14:35:19 )
Facebook Instagram Youtube
Եվրո - 2020. Հայաստան-Իտալիա խաղն ավարտվել է 1:3 հաշվով
Ֆուտբոլիստների քանակական անհավասար պայմաններում և մրցավարի կասկածելի որոշումների ուղեկցությամբ` Հայաստանի հավաքականը պարտվեց խմբի առաջատար Իտալիային:

Մեր թիմի Էմոցիոնալ և ակտիվ սկիզբն ունեցավ տրամաբանական շարունակություն. գոլահար Ալեքսանդր Կրապետյանը բացեց խաղի հաշիվը: 

Մոտ 14 հազար երկրպագուների խելահեղ աջակցությունը հակառակ էֆեկտ ունեցավ. մեր թիմը թուլացրեց կենտրոնացվածությունն ու Սկուադրա Աձուրայի առաջին լուրջ գրոհն ավարտվեց Բելոտիի խփած գոլով:

Բեկումնային եղավ Ալեքսանդր Կարապետյանի խախտումը: Կարմիր քարտը ուրախ սցենար չեր խոստանում երկրորդ կեսում

Ուժերի անհավասար դասավորությամբ` մեր թիմն ամեն ինչ արեց ոչ-ոքին պահելու, անգամ հաղթանակ կորզելու համար, բայց ուժասպառ եղավ և խաղը հանձնեց մրցակցին: Մանչինիի գլխավորած թիմը հնարավորություններն օգտագործեց 2 անգամ:

1-3 հաշվով պարտություն խմբի առաջատարից, այն դեպքում, երբ մեկնարկը խոստանում էր դրական արդյունք:

Այս խաղով Հայաստանի հավաքականի համար ոչինչ վտանգված չէ: Միավորներ մեր ընրտանին դեռ կարող է վաստակել առաջիկա 5 խաղում: Դրանցից ամենամոտը` ընդամենը 3 օրից է, Երևանում` Բոսնիա և Հերցեգովինայի հետ: