Array ( [mr_id] => 86041 [mr_node] => 76171 [mr_media] => 76407 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76407 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76407.jpg [media_name] => QKH-ner.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-06 13:48:02 )
Facebook Instagram Youtube
ՔԿՀ-ներում անհնազանդությունը դադարեցվել է օպերատիվ գործողությունների արդյունքնում
Արդեն երկու օր է մամուլը ահազանգում է, որ լարված իրավիճակ է Հայաստանի գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում:

ArmDaily-ի տեղեկություններով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում զոն նայողը հայտարարել է, որ ինքն այլևս չկա և ամեն մի դատապարտյալ այլևս իր գլխի տերն է, որից հետո սկսվել են արկարգություններ:


Մամուլի տեղեկություններով անկարգությունների պատճառը նոր օրենսդրական նախագիծն է, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն քրեական աստիճանակարգության մեջ բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։ Այս նախագիծն ընդունվել է կառավարության նիստում և շուտով կուղարկվի ազգային ժողով:

Որոշ տեղեկությունների համաձայն Նուբարաշենի ՔԿՀ-ում իրավիճակը հանդարտեցնելու համար գործի է անցել վարչության հատուկ ջոկատը: Քրեակատարողական հիմնարկներում ուժեղացված ծառայություն է: Առավոտի տեղեկություններով Արթիկ, Նուբարաշեն և Հրազդան ՔԿՀ-ներում պատիժ կրող քրեական հեղինակությունները պատժախուց են տեղափոխվել:

ArmDaily-ի տեղեկություններով՝ գիշերը հանդիպումներ են եղել «օրենքով գողերի» հետ, որոնք ժամանակավոր կանգնեցրել են բունտը։ Միջադեպերի մասով գրեթե բոլոր ՔԿՀ-ներում քրեական գործեր են հարուցում զանգվածային անկարգությունների հատկանիշներով։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հաստատել է, որ առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Նա հայտնել է, որ իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Խնդրին անդրադարձել է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիոմնյանը:

Որոշ տեղեկությունների համաձայն ՔԿՀ-ներում այս իրադարձություններից հետո կադրային փոփոխություններ են եղել: Այս տեղեկությունները ճշտելու համար ՔԿՀ հեռախոսահամարներն անհասանելի են: