Array ( [mr_id] => 86043 [mr_node] => 76173 [mr_media] => 76416 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76416 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76416.jpg [media_name] => 1337319155_82b1de7a9d_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-06 15:52:49 )
Facebook Instagram Youtube
Վանում պատրաստվում են Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8-ին մատուցվելիք պատարագին
Կղզի է այցելել նահանգապետը՝ պաշտոնյաների հետ: Հայկական պատարագը 3 տարի չէր անցկացվել՝ անվտանգության նկատառումով: Անցած տարի արարողության անցկացումը վերսկսվել է: Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ 2018-ին Աղթամար կղզի է այցելել 157 հազար զբոսաշրջիկ, այս տարվա 8 ամիսներին այցելուների թիվը հասել է 162 հազարի:

Թուրքական մեդիան թուրք պաշտոնյաների տեղեկություններով հայտնում է, որ Վանում պատրաստվում են Սուրբ Խաչ եկեղեցու հայկական պատարագին: Այն կայանալու է այս կիրակի՝ սեպտեմբերի 8-ին: թուրքական կառավարության համար պատարագը կրոնական զբոսաշրջության տրամաբանության մեջ է՝ առավելագույն շահույթ ստանալու ձգտումով:

2018-ին Աղթամար կղզի է այցելել 157.000 զբոսաշրջիկ: Այս տարվա 8 ամիսներին այցելուներն արդեն 162.000 են: Թուրք պաշտոնյաները ենթադրում են, որ մինչև տարեվերջ զբոսաշրջիկների թիվը կհասնի 200.000-ի:

Այս տարի կայանալու է Սուրբ Խաչում 7-րդ սուրբ պատարագը: Հայկական պատարագը 3 տարի չէր անցկացվել՝ անվտանգության նկատառումների պատճառաբանությամբ: կրոնական արարողության թույլտվությունը վերականգնվեց անցած տարի: Այս անգամ իրավիճակը զգայուն է, քանի որ օրեր առաջ Թուրքիայում գործող ամենաագրեսիվ, ամենահայտնի հակահայ կազմակերպությունը կազմակերպել էր ադրբեջանցիների սկանդալային այցն ու արարողությունը կղզու հայկական եկեղեցում: Պնդում են, թե այն պատկանում է ղփչաղ թյուրքերին՝ փաստացի հակադրվելով նույնիսկ Թուրքիայի պետական դիրքորոշմանը։