Array ( [mr_id] => 86046 [mr_node] => 76176 [mr_media] => 76419 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76419 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76419.jpg [media_name] => Liana Qaxaqashinakan komite copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 12:06:32 )
Facebook Instagram Youtube
ProfEye Challenge. Պատմամշակութային կառույցները կվերականգնվեն, կարդիականացվեն
Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ProfEye Challenge՝ պրոֆեսոինալ աչք ծրագիրը, որով վերականգնվելու և արդիականացվելու են են մայրաքաղաքի պատմամշակութային կառույցները:

ProfEye Challenge ծրագրի շրջանակում ընտրվել է մամուլի շենքը: Վերականգնման ծրագրի հեղինակ ընկերության զարգացման գծով փոխտնօրենի խոսքով՝ մամուլի շենքը աշխատելու մեծ հնարավորություններ է տալիս: Այն կվերակառուցվի՝ չխոչընդոտելով դրանում գործող լրատվամիջոցների աշխատանքը: Կհայտարարվի մրցույթ, մասնակիցները կառաջարկեն շենքի արտաքին տեսքի վերակառուցման նախագծեր: 

Ճարտարապետներն իրենց նախագծերը պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 28-ը: Սահմանված է երկու անվանակարգ: մեկում հաղթող կճանաչվի այն ճարտարապետը, որի նախագիծը կհավանի Քաղաքաշինության պետական կոմիտեն, մյուս անվանակարգում հաղթողին կընտրեն լրագրողները՝ յուրաքանչյուր խմբագրությունից մեկ ձայն: 

Ծրագրի ֆինանսական չափ չի սահմանվել, հնարավոր է որպես ներդրող ընդգրկվի նաև կառավարությունը: Նախագծերը կցուցադրվեն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: