Array ( [mr_id] => 86047 [mr_node] => 76177 [mr_media] => 76420 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76420 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76420.jpg [media_name] => Alla Beeline copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 12:10:51 )
Facebook Instagram Youtube
5900 դրամ բաժանորդավճարով Beeline-ն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ
Անսահմանափակ շարժական ինտերնետը արդեն հասանելի է Beeline-ի հետ:

Այսուհետև 5900 դրամ բաժանորդավճարով բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերը կկարողանան ակտիվացնել անսահմանափակ ինտերնետ ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց սահմանափակման:

Անսահմանափակ ինտերնետ ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը հավաքելով *0500# հրահանգը կամ My Beeline Armenia հավելվածի միջոցով: Beeline-ի այս և բոլոր մյուս ակցիաների մասին կարելի է տեղեկանալ beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին: