Array ( [mr_id] => 86049 [mr_node] => 76179 [mr_media] => 76422 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76422 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76422.jpg [media_name] => Arpi Viva Cell copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 12:23:52 )
Facebook Instagram Youtube
Անհայտ բաժանորդ. Հայտնի կինոկատակերգությունը կինոթատրոնների էկրաններին է
Հայտնի դեմքերն ու դեպքերի անսպասելի ընթացքը ուղիղ 103 րոպե ձեզ կգամեն էկրանին: Այս աշնան ամենասպասված՝ «Անհայտ բաժանորդը» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է:

Մինչև այս պահը նկարահանվել էր այս ֆիլմի 8 տարբերակ: Առաջին էկրանավորումը եղավ 2016-ին, Իտալիայում: Ռեժիսոր Արշո Հարությունյանը անցած տարի որոշեց ստեղծել ֆիլմի հայկական տարբերակը: Ֆիլմը պատմում է 7 ընկերների մասին: Նրանք որոշում են ճաշել և լավ ժամանակ անցկացնել: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ, առաջին հայացքից, իրար լավ ճանաչող ընկերները, որոշում են խաղալ անսովոր մի խաղ ու իրենց հեռախոսներին եկած հաղորդագրություններին ու զանգերին պատասխանել բարձրաձայն:

Նկարահանումները տևել են 2-3 ամիս: Ըստ դերասանների՝ նկարահանման պրոցեսը դժվար էր, բայց այս ֆիլմը կարևոր ասելիք ունի: Ստեղծագործական թիմը ընդգծում է՝ այս ֆիլմը ստեղծվեց ու էկրան բարձրացավ լավ գործընկերոջ շնորհիվ: Անհայտ բաժանորդ ֆիլմի գլխավոր հովանավորը Վիվասել ՄՏՍ-ն է:

Ամբողջ աշխարհում տարածված այս կատակերգությունը սեպտեմբերի 5-ից կարելի է դիտել Հայաստանի բոլոր կինոթատրոններում :