Array ( [mr_id] => 86053 [mr_node] => 76180 [mr_media] => 76423 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76423 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76423.jpg [media_name] => Shaqe Arcax tntesakan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 12:27:34 )
Facebook Instagram Youtube
Արցախում տարվա առաջին կեսին արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական աճ
Տնտեսական աճի հիմքում մշակող արդյունաբերությունն է, էներգետիկ ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունն ու տուրիզմը։

Ում համար ընտրական, Գրիգորի Մարտիրոսյանի համար` հաստատ տնտեսական։ Փաստաթղթերի մի մեծ տրցակով, հանդիպման ժամը կարևոր հանդիպումների համար փոխելով ու աշխատանքային ժամից հետո նշանակելով. պետնախարարը հարցազրույցի եկավ ի՚ր թվերի մեջ խորասուզված։ Մեկը մյուսի հետևից հրապարակում է ցուցանիշները` առանց թղթերին նայելու։ Արցախը տնտեսական կիսամյակը փակել է 9. 6 տոկոս տնտեսական աճով։ 

Տնտեսական աճի հիմքում մշակող արդյունաբերությունն է, էներգետիկ ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունն ու տուրիզմը։ Մեկ տարում Արցախում հինգ նոր ՓՀԷԿ է ավելացել` դրանց թիվը հասցնելով 26֊ի։ Դա նշանակում է, որ Էներգիայի արտադրությամբ հայկական երկրորդ պետությունը դառնում է ինքնաբավ։ Ավելին` արտահանող։

Գյուղատնտեսական ճակատի մասին խոսելիս այստեղ ասում են` կաթիլային ոռոգումը շարունակում է հրաշքներ գործել. ոչ թե կաթիլ առ կաթիլ, այլ մեծ շիթերով։ Արցախում արդեն հազար հեկտար են ոռոգում կաթիլայինով, հազարն էլ կդառնա 1500` բերքը հասցնելով առատության գագաթնակետին։

Ու այսպես` ոլորտ առ ոլորտ։ Պետնախարարը կթվարկի` առանց հոգնելու։ Սպասված լուրը` չորս ընտանիք արդեն վերադարձել է Թալիշ։ Գյուղի վերականգնման համար այս պահին երկու միլիոն դոլար է ծախսվել` կեսը Արցախի բյուջեով, կեսը` համահայկական հիմնադրամի գումարով։ 

Մեծ վերադարձը նախատեսված է սեպտեմբեր֊ հոկտեմբերին։ Թալիշցիներին տները հանձնում են կահավորված։