Array ( [mr_id] => 86066 [mr_node] => 76185 [mr_media] => 76429 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76429 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76429.jpg [media_name] => Adekvadi himnadrum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 15:31:26 )
Facebook Instagram Youtube
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում նախագահ է ընտրվել Արթուր Դանիելյանը
Կայացել է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության ղեկավարի պաշտոնում միաձայն ընտրվել է Արթուր Դանիելյանը։ Նա խոսել է համաշխարհային նոր հեղափոխության և դեմոկրատիայի մասին:

Կուսակցության հիմնադիր համագումարին Արթուր Դանիելյանը հայտարարեց. «Ադեկվադը» չի ստեղծվում, որ մասնակցի հերթական ընտրություններին: Նրա պնդմամբ՝ կուսակցության ստեղծումը ընդամենը մարտավարական հնարք է ու գործիք, արտաքին գործընկեր կուսակցությունների հետ գործակցելու համար:

Արթուր Դանիելյանի կարծիքով՝ վերջին իրական հեղափոխությունը եղել է 1440 թվականին առաջին տպագիր գրքի հրատարակումով, որից հետո աշխարհում տեղի ունեցող բոլոր քաղաքական հեղափոխությունները թատերական ներկայացումներ են: Այս իմաստով՝ նրա պնդմամբ աշխարհն այս պահին կանգնած է բոլորովին նոր՝ համաշխարհային հեղափոխության նախաշեմին և Հայկական պետությունները կարող են լինել այդ շարժման առաջամարտիկը: Նրա պնդմամբ՝ այդ հեղափոխության արդյունքում դեմոկրատիան որպես հասարակարգ զիջելու է իր տեղը մերիտոկրատիային և տեխնոկրատիային:

Արթուր Դանիելյանը քիչ հավանական է համարում այլ քաղաքական ուժերի հետ իրենց կուսակցության գործակցությունը: Մյուս կողմից համարում է, որ ընդդիմության առաջնորդ կարող է լինել Միքայել Մինասյանը:

«Ադեկվատ» կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ Եվրոպական տարբեր կուսակցությունների հետ իրենք արդեն բանակցում են, նույնիսկ գործակցում են: Կուսակցություն գրանցելուց հետո այդ գործակցությունը մեկ այլ մակարդակ բարձրանա:

Կայացել է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության ղեկավարի պաշտոնում միաձայն ընտրվել է Արթուր Դանիելյանը։ Նա խոսել է համաշխարհային նոր հեղափոխության և դեմոկրատիայի մասին: