Array ( [mr_id] => 86069 [mr_node] => 76188 [mr_media] => 76434 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76434 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76434.jpg [media_name] => opop.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 18:16:49 )
Facebook Instagram Youtube
Յան-Վերներ Մյուլլեր «Ինչ է պոպուլիզմը». «Նյումեգը» ներկայացրել է քաղաքագիտական բեսթսելլերի հայերեն թարգմանությունը
Ի՞նչ է իրականում պոպուլիզմը, ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ վտանգում է ժողովրդավարությունը։ Այս ակտուալ հարցերի պատասխաններն են, որ կարելի է գտնել «Ինչ է պոպուլիզմը» գրքում:

«Նյումեգ» հրատարակչական ընկերությունը ներկայացնում է այս աշնան գլխավոր քաղաքագիտական բեսթսելլերը: Գիրք, որը բացատրում է վերջին տարիներին աշխարհում ուժգնացող քաղաքական ամենատարածված ֆենոմենը՝ պոպուլիզմը: 

Գրքի հեղինակը Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերն է: Սա գիրք է, որը տալիս է պոպուլիզմի կոնցեպտուալ նկարագրությունը, այն պետք է ընթերցողին օգնի ճանաչել մտահոգիչ զարգացումների բնութագրիչները: 

Գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանի խոսքով՝ գիրքը լիարժեք նկարագրում է վերջին տասը տարիների քաղաքական տենդենցներն ամբողջ աշխարհում:

«Ի՞նչ պոպուլիզմը» գրքի վերնագիրը ոչ թե հռետորական, այլ գիտական հարց է, որն ունի պատասխան։ Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը կարծում է, որ սա առաջին հերթին մասնագիտական շրջանակների, համալսարանների հասարակագիտական, քաղաքագիտական, իրավագիտական ֆակուլտետների համար է, բայց այն կհետաքրքրի նաև շարքային ընթերցողին, նրան, ով ապրում է պոպուլիստական դարաշրջանում: 

Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ վտանգում է ժողովրդավարությունը։ Այս ակտուալ հարցերի պատասխաններն են, որ կարելի է գտնել «Ինչ է պոպուլիզմը» գրքում: 

Ժամանակակից հայերենով քաղաքագիտական գրականություն հազվադեպ է հրատարակվում: Ամենահայտնի ռուսախոս քաղաքագետը հաստատում է. հայ ուսանողներն ու ասպիրանտները մասնագիտական գրականություն կարդում են հիմնականում անգլերեն ու ռուսերեն: 

Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու բերում Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Միացյալ նահանգների ամենապոպուլյար պոպուլիստների օրինակները: Գրքի հեղինակն ասում է, որ Գիրքը գրել է, որպեսզի օգնի իշխանության հասցեին լեգիտիմ ու կարևոր քննադատությունը պոպուլիստական քննադատության վտանգից տարբերելուն: «Ինչ է պոպուլիզմը»՝ Յան-Վերներ Մյուլլերի գիրքն այսօրվանից բոլոր գրախանութներում է: