Array ( [mr_id] => 86109 [mr_node] => 76197 [mr_media] => 71039 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71039 [media_album] => 9 [media_path] => media/2018/07/71039.jpg [media_name] => 2971_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-19 11:53:22 )
Facebook Instagram Youtube
Վարչապետի խնդրանքն ու կոչը ջերմուկցիներին՝ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը
Վարչապետն արձանագրել է, այս պահին էլ նույն կարծիքին է, հանքը պետք է շահագործվի, քանի որ հակառակի հիմնավորումը չկա, մինչդեռ չշահագործելու դեպքում Հայաստանի միջազգային վարկանիշը կարող է մեծ հարված ստանալ:

Վարչապետի խնդրանքն ու կոչն է ջերմուկցիներին: Նաև խոստումը, դեպի Ամուլսար տանող ճանապարհը փակելու կարիք եթե լինի, դա կանի կառավարությունը: Բայց դրա կարիքը չկա: «Լիդինան»-ն իր հերթին արդեն որերորդ անգամ խոստացել է, պարտավորվել ու երաշխավորել՝ հանքը կշահագործվի 100 տոկոս անվտանգ:

Շրջակա միջավայրի աղտոտվածության նոր գնահատում նույնպես չի լինի: Դրա կարիքն էլ չկա: Նոր ՇՄԱԳ կլիներ, եթե արձանագրված խախտումները վերացնել հնարավոր չլիներ՝ առանց նախագծային փոփոխությունների:

Վարչապետն արձանագրում է, այս պահին էլ նույն կարծիքին է, հանքը պետք է շահագործվի, քանի որ հակառակի հիմնավորումը չկա, մինչդեռ չշահագործելու դեպքում Հայաստանի միջազգային վարկանիշը կարող է մեծ հարված ստանալ: Տնտեսական ցուցանիշների վրա դրանք նույնպես կազդեն այնպես, որ հետևանքները կզնգա ամեն մի քաղաքացի:

Մեկ ուղիղ միացման ժամանակ, վարչապետը մի քանի անգամ խնդրեց՝ բացել փակ ճանապարհները: Հատկապես, որ մինչև մյուս տարվա ապրիլը, հանքում որևէ, նույնիսկ շինարարական աշխատանք չի իրականացվելու:

Մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը, բնապահպանական տեսչությունը նոր ստուգումներ կանցկացնի: Կառավարությունն էլ ամենօրյա մոնիթորինգի իրավասություն ունի: Ամեն մի նկատված խախտման ու թերության համար, «Լիդիան»-ը կարող է զրկվել շահագործման իրավունքից: