Array ( [mr_id] => 86097 [mr_node] => 76202 [mr_media] => 76443 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76443 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76443.jpg [media_name] => 66117881_685595841852549_8875266737105272832_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-09 15:04:23 )
Facebook Instagram Youtube
Գեղարվեստական տպագրության 2-րդ միջազգային Բիենալեին մասնակցում է 227 արվեստագետ
Բիենալեի ծրագիրը երկու բաժին ունի. մրցութային ցուցադրություն և հավելյալ ցուցահանդեսներ:

Երկրորդ անգամ ու ավելի շատ մասնակիցներով: Երևանը հյուրընկալել է գեղարվեստական տպագրության հայտնի դեմքերին: 227 արվեստագետ 52 երկրից մասնակցում են Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեին:

Բիենալեի ծրագիրը երկու բաժին ունի. մրցութային ցուցադրություն և հավելյալ ցուցահանդեսներ: Կլինեն ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող 5 անհատական ցուցահանդեսներ:

Միջազգային ժյուրին նախնական ընտրությունը կատարելուց հետո Երևանում կկայացնի վերջնական որոշում, հայտնի կդառնան գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեի 4 մեդալակիրները: Համահայկական հիմնադրամը և Ռուսական գիտամշակության կենտորը սահմանել են հատուկ մրցանակներ: Բիենալեն կտևի մինչև նոյեմբերի 7-ը: