Array ( [mr_id] => 86101 [mr_node] => 76204 [mr_media] => 76444 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76444 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76444.jpg [media_name] => Davo Vrastan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-09 15:10:29 )
Facebook Instagram Youtube
Վրաստանի խորհրդարանը հաստատել է ՆԳՆ Գիորգի Գախարիային վարչապետի պաշտոնում
Թբիլիսիում էլ ավարտվել է նոր կառավարության հաստատումը: Հաստատվել են նաև նախարարները: Ընդդիմությունը ցույց է կազմակերպել խորհրդարանի առջև:

Գիորգի Գախարիան վերջին 7 տարում Վրաստանի 5-րդ վարչապետն է: Խորհրդարանը նրան ու կառավարության նոր անդամներին հաստատեց իրենց պաշտոններում: Իշխող ուժի որոշումը՝ առաջադրել հենց ներքին գործերի նախարար Գախարիային որպես վարչապետ, շփոթեցրել էր ընդդիմությանը, որը 3 ամիս պահանջում էր Գախարիայի հրաժարականը հունիսի 20-ին հակառուսական ակցիայի ժամանակ ոստիկանների կիրառած բիրտ ուժի համար: Այդ օրը տուժել էր 240 մարդ: 

Գախարիային հեռացնելու փոխարեն իշխանությունը նրան վարչապետ դարձրեց: Ընդդիմադիր հայրենասերների Ալյանսի պատգամավորական խմբի հետ հանդիպմանը նա անդրադարձավ Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդրի լուծման ճանապարհներին: 

Վարչապետին հաստատելու ընթացքում խորհրդարանի մոտ ընդդիմադիր ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել: Նրանք պահանջում են չեղարկել Գախարիայի նշանակումը, քանի որ մինչև 2016 թվականը նա եղել է Ռուսաստանի քաղաքացի: 

Կրքերն այնքան են լարվել, որ ընդդիմադիր պատգամավոր Էմզար Կվիցիանին հրել է մի ակտիվիստի, սկսվել է ծեծկռտուք, երեք մարդ ձերբակալվել է: Նոր կառավարությունը կաշխատի մեկ տարի: Մյուս հոկտեմբերին Վրաստանում ընտրություններ են: