Array ( [mr_id] => 86104 [mr_node] => 76207 [mr_media] => 74056 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74056 [media_album] => 10 [media_path] => media/2019/03/74056.jpg [media_name] => 51730.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-29 16:01:47 )
Facebook Instagram Youtube
Արցախի ՏԻՄ ընտրությունները՝ դիտորդի ուշադրության կենտրոնում
Արցախի ՏԻՄ ընտրություններին հետևել է տեղական և միջազգային 400 դիտորդ:

Ընտրություններին Արցախում հետևել է մոտ 400 դիտորդ՝ տեղական և միջազգային: Հայաստանյան խորհրդարանականներից կազմված դիտորդական խումբը քվեարկությանը հետևել է տասնյակ տեղամասերում: Հետևել են նաև նախապատրաստական աշխատանքներին: 

Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ են Արցախում ընտրություններին հետևել Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակն ու Իրազեկ քաղաքացիների միավորումը: Ստեփանակերտի գրասենյակի դիտորդական առաքելությունը մասնակից է ունեցել: 40 ընտրատեղամասում մշտադիտարկում է իրականացվել, 5 շրջիկ խմբերն էլ սեպտեմբերի 8-ի ընթացքում եղել են 70 տեղամասերում:

Վահրամ Թոքմաջյան Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի գործադիր տնօրեն /Ընտրություններն անցել են հիմնականում խաղաղ մթնոլորտում: Խախտումներ ակնառու, միտումնավոր, որոնք կարող էին ստվերել ընտրությունների ընթացքը մեր դիտորդական խմբերը չեն արձանագրել: Պատկան մարմինների կողմից արժանացել ենք ջերմ ընդունելության: Հատկապես ԿԸՀ-ի հետ մեր համագործակցությունը շատ արդյունավետ է եղել/:

Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ մոտավորապես նույն գնահատականն ունի նաև Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգողը:

Ընտրական օրվա վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Արցախի ոստիկանությունը: Ստացվել է ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում: Բոլոր հաղորդումներին ընթացք է տրվել ըստ սահմանված կարգի: