Array ( [mr_id] => 86098 [mr_node] => 76208 [mr_media] => 76447 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76447 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76447.png [media_name] => 5.thumb.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-09 16:39:16 )
Facebook Instagram Youtube
Տեսանյութ, որտեղ արձանագրել է ոստիկանների մասնակցությամբ միջադեպ Գյումրիի խանութում
Ոստիկանության պետը հանձնարարել է ուսումնասիրել տարածված տեսանյութը:

Գյումրիի բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ ու գրել, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Գյումրիի Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը մտել են իր ընկերոջ խանութ, հայհոյել են, քաշքշել աշխատակիցներին ու այդ պահին խանութում գտնվող վրացի հաճախորդներին:

Ըստ խանութի աշխատակիցների, ոստիկանները մտել են խանութ ու անհասկանալի պատճառներով սկսել բղավել և աշխատակիցներից մեկին դուրս հրավիրել, նա հրաժարվել է՝ խնդրելով թույլ տալ հագուստը փոխել, բայց ոստիկանները փորձել են նրան դուրս բերել ուժով: 

Տեսանյութում աշխատակիցները հարցնում են, թե ինչու են ոստիկանները մտել խանութ ու հայհոյում, բայց այդպես էլ չի պարզվում շարժառիթը:

Խանութի տնօրեն Գարիկ Ուզունյանը միջադեպի ժամանակ խանութում չի եղել: Հարցազրույցից հրաժարվեց՝ ասելով, որ ոստիկանությունից սպասում է միջադեպի ամբողջական պարզաբանմանը: Տեսանյութը տարածող Կարապետ Պողոսյանը նույնպես մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ սպասում է ոստիկանության արձագանքին: 

Ոստիկանության պաշտոնական էջի տեղեկացմամբ՝ ոստիկանության պետը հանձնարարել է ուսումնասիրել տարածված տեսանյութը և միջադեպը: