Array ( [mr_id] => 86106 [mr_node] => 76210 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
ԱԺ աշնանային նստաշրջանում բացասական եզրակացությամբ օրինագծերի քննարկումը մերժվել են
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից գրեթե 1 ու կես ժամ անց օրակարգը դեռևս հաստատված չէր: Պատճառը բացասական եզրակացություն ստացած օրինագծերն էին:

Էդմոն Մարուքյանը առաջարկում էր մարզերում բնակվող քաղաքացիներին հնարավորություն տալ եկամտահարկի կիրառմամբ երկրորդային շուկայից բնակարան գնել, սակայն կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը ռիսկեր են տեսնում այդ հարցում: 

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ այս նախագծի իմաստը շինարարության խրախուսումն է, օրինագծի ընդունումը չի խրախուսում շինարարությունը և չվճարված եկամտահարկը չի վերադռնում բյուջե: 

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները համարում են, որ գործող օրենքը խտրական է, որովհետև մարզերում շինարարություն չկա, հետևաբար միայն Երևանաբնակներն են օգտվում այս հնարավորությունից: 

Քաղաքական մեծամասնության գլխավոր պնդումն այն էր, որ այս օրինագծի ընդունման դեպքում բարեկամները միմյանց միջև կարող են բնակարանի առք ու վաճառք կազմակերպել և եկամտահարկը չվճարել պետությանը: Լուսավոր Հայաստան Խմբակցությունը հայտարարեց, որ այդ ռիսկը կառավարելի են դարձնում օրինագծում: 

Մոտ մեկ ժամ քննարկումներից հետո խորհրդարանը որոշեց նախագիծը չքննարկել: Դրանից հետո խորհրդարանը մերժեց քննարկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջարկած օրինագիծը: 

Քաղաքական մեծամասնությունը մերժեց բացասական եզրակացություն ստացած բոլոր օրինագծերի քննարկումը: Միայն առաջին ընդմիջումից հետո Ազգային ժողովի նախագահը ներկայացրեց նստաշրջանի օրակարգը: