Array ( [mr_id] => 86113 [mr_node] => 76215 [mr_media] => 76452 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76452 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76452.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-10 17:26:56 )
Facebook Instagram Youtube
Խաչատուրյան քույրերի գործ. Միխայիլ Խաչատուրյանի SMS-ները լի են հայհոյանքներով ու վիրավորանքներով
Նոր մանրամասներ են ի հայտ եկել հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործով: Հրապարակվել է նրանց ինտերնետային նամակագրությունը, որը լույս է սփռում հոր և նրա դուստրերի հարաբերությունների վրա: Հաղորդագրությունների բովանդակությունը բնավ չի վկայում Միխայիլ Խաչատուրյանի ծնողական հոգատարության և ուշադրության մասին, ընդհակառակը՝ դրանցում շատ ագրեսիա և սպառնալիք կա:

Խաչատուրյան քույրերի գործով փաստաբանի հրապարակած Whatsapp հավելվածի նամակագրությունները հիմնականում կենցաղային բնույթի են եղել, բայց դրանք կարդալով կարելի է պատկերացնել «հայր և դուստրեր» փոխհարաբերությունները:

Գրեթե ոչ մի հաղորդագրություն` առանց հայհոյանքների ու վիրավորական արտահայտությունների:

Յուրաքանչյուր տեքստային և ձայնային հաղորդագրության մեջ կա առնվազն մեկ վիրավորական արտահայտություն: Աղջիկները նրա հետ խոսել են Դուքով:

Հոր և դուստրերի լարված խոսակցություններից հետո դրանք ընդհատվում են տարօրինակ հաղորդագրությամբ: Ոմն Սմբատ պատասխանում է Անգելինայի հաղորդագրությանն ու խնդրում այլևս չգրել.

Հավաքված փաստերն ու ի հայտ եկած մանրամասները շարունակում են գործել հօգուտ խաչատուրյան քույրերի: Այժմ երկու քույրերը սպասում են դատարանի որոշմանը, կրտսերն անմեղսունակ է ճանաչվել: Խաչատուրյան քույրերի հորը հետմահու մեղադրանք է առաջադրվել` դուստրերի դեմ սեռական բռնության գործով: Դատահոգեբանական փորձաքննությունը հաստատել էր` Միխայիլ Խաչատուրյանը հոգեկան շեղում է ունեցել: