Array ( [mr_id] => 86114 [mr_node] => 76216 [mr_media] => 76453 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76453 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76453.jpg [media_name] => images.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-10 17:50:26 )
Facebook Instagram Youtube
CNN-ի բացահայտումը փոթորկել է ԱՄՆ քաղաքական օրակարգը
Թրամփ-Լավրով հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը պատահաբար Կրեմլի ներսից այնպիսի փակ ինֆորմացիա է հայտնել, որ այդ հանդիպմանը ներկա ամերիկացի պաշտոնյաները նկատել են՝ Ռուսաստանի արտգործնախարարն ամեն ինչ կհասկանա: Անմիջապես հատուկ գործողությամբ Նահանգներ են տեղափոխել Մոսկվայում աշխատող իրենց գործակալին: Այս ամենը բացահայտել է CNN-ի լրագրողը: Հետո ամերիկյան մյուս առաջատարները փորփրել են ու գտել նույնիսկ գործակալի անունը: Սկանդալին արձագանքել, այն հերքել, մեկնաբանել, բացատրել են Սպիտակ տանն ու Կրեմլում:

Սիէնէնի բացահայտումը փոթորկել է ամերիկյան քաղաքական օրակարգը: Ազգային անվտանգության ոլորտը լուսաբանող լրագրող Ջիմ Շյուտոն իր աղբյուրներից տեղեկություն է ստացել, որ 2017-ին Սպիտակ տանը Թրամփ-Լավրով հանդիպման ժամանակ Թրամփն անզգուշաբար այնպիսի ինֆորմացիա է հայտնել, որը վտանգել է Կրեմլում աշխատող ամերիկյան գաղտնի գործակալին: Հատուկ ծառայությունները մտահոգվել են, որ Լավրովը կարող էր Թրամփի խոսքից հասկանալ, թե որտեղից է եղել արտահոսքը:

Այդ ժամանակ կենտրոնական հետախուզական ծառայության տնօրենն այսօրվա պետքարտուղար Մայք Պոմպեոն էր, որի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել սիէնէնի տեղեկությունը: ԿԸՀ-ն այն հերքել է, Սպիտակ տունն էլ նշել, որ Սիէնէնի տեղեկությունը սխալ է ու կարող է կյանքեր վտանգել: Պետական երեք գերատեսչությունների տարաձև մեկնաբանությունները կասկածներն ավելի են խորացրել:

Ամերիկյան լրատվամիջոցները պարզել են գործակալի անունը՝ Օլեգ Սմոլենկով: Կրեմլի խոսնակ Պեսկովը նշել է, որ նա մի քանի տարի առաջ հեռացվել է աշխատանքից, բայց գաղտնի տեղեկությունների հետ երբեք չի առնչվել: Ըստ ԷՆԲԻՍԻԻ, այժմ նա ապրում է Վաշինգտոնում՝ ամերիկյան հատուկ ծառայությունների հսկողության տակ: