Array ( [mr_id] => 86116 [mr_node] => 76218 [mr_media] => 76455 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76455 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76455.jpg [media_name] => i.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-10 18:10:02 )
Facebook Instagram Youtube
Ավստրիայում բացվել է «Անտառի համար» լանդշաֆտային ցուցահանդես
Ավստրիայում բացված անտառների համար լանդշաֆտային ցուցահանսդեսը կոչված է աշխարհի ուշադրությունը հրավիրել անտառների պահպանության վրա:

Աշխարհի թոքերն այրվում են: Անտառային հրդեհների քանակն ու մասշտաբներն այս ամառ ռեկորդային էին:

Բնապահպաններն ահազանգում են: Ամազոնն աշխարհի ամենախոնավ վայրերից է, Սիբիրն էլ` ամենացուրտ, բայց անտառներն այրվում են: Մասնագետները պնդում են, որ ռեկորդային հրդեհների պատճառը հիմնականում մարդիկ են: Բրազիլիայի նախագահի թույլտվությամբ են անտառահատներն այրում ու կտրում ծառերը:

Հարավային Ամերիկայի յոթ երկրների ղեկավարներն են: Կոլումբիայում համաձայնագիր են ստորագրում, որն ավելի արդյունավետ կդարձնի անտառային հրդեհների դեմ պայքարը: Բնապահպաններին այս ամենը չի գոհացնում: Հիշեցնում են` մարդիկ ունեն բնության կարիքը, ոչ թե բնությունը` մարդկանց:

Ավստրիայում ֆուտբոլի դաշտում անտառ են ստեղծել և մարդկանց հրավիրել ցուցադրության: Կազմակերպիչներն ասում են` նայեք, քանի, սա էլ չի վերացել:

Այցելուների մեծ թիվն անսպասելի էր կազմակերպիչների համար, արձագանքը` սպասելի:

Բնապահպանները հրդեհների կանխարգելմանն ուղղված ակցիաներ են իրականացնում, համաշխարհային լիդերներն էլ հաշվում են հետևանքներն ու վնասները: