Array ( [mr_id] => 86119 [mr_node] => 76221 [mr_media] => 76456 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76456 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76456.jpg [media_name] => l-IxeVIu5tgG.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-10 18:26:58 )
Facebook Instagram Youtube
Խորհրդարանը քննարկում է երթևեկության կարգավորման օրնսդրական փաթեթը
Օրենսդիրները քննարկել են վարորդների բալային համակարգի ներդրման նրբությունները: Կառավարության ներկայացրած երթեւեկության ոլորտը կարգավորող նախագծով, վարորդներին տարվա ընթացքում կտրամադրվի ինը բալ եւ առավել վտանգավոր խախտումների դեպքում դրանք հաշվից կհանվեն, իսկ ինը բալը սպառելուց հետո վարորդը կզրկվի վարորդական իրավունքից: Օրինագծի թիրախում հիմնականում արագությունը գերազանցող և ոչ սթափ վիճակում ղեկին նստող վարորդներն են: Օրենսդրական փոփոխությունների մի մասն էլ ուղղված է երթեւեկության թեթեւացմանը: ԱՊՊԱ-ի դեպքում այլևս մեքենաները չեն սպասի ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին, այլ երկրների վարորդական իրավունքն էլ Հայաստանում չի գործի:

Ճանապարհային ոստիկանությունը անցնում է բալային համակարգի: Վարորդներին տրվելու է 9 միավոր և եթե խախտումների հետեւանքով սպառվեն այդ միավորները, ապա 6 ամսով կկասեցվի վարելու իրավունքը, որից հետո բալերը կվերականգնվեն: Երկրորդ անգամ մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու դեպքում վարորդը վարելու իրավունքից կզրկվի 1 տարով:

Ընդհանուր առմամբ երթեւեկության ոլորտի 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար: Դրանք այն իրավախախտումներն են, որոնց հետեւանքով զոհեր եւ վիրավորներ են լինում: Հիմնականում օրինագծի թիրախում են արագությունը գերազանցող, ոչ սթափ վիճակում վարողները: 

Փոփոխությունների մյուս փաթեթով նախատեսվում է մաքսազերծումից հետո մեքենաների զննությունը օնլայն եղանակով կազմակերպել: Սա հնարավորություն կտա էականորեն թեթեւացնել մաքսակետում մեքենաների հերթերը:

Երթեւեկությունը թեթեւացնելու նպատակով ոստիկանությունն առաջարկում է վթարի դեպքում օգտագործել խախտումների համար նախատեսված տեսախցիկները: Այսինքն՝ վարորդը վթարից հետո կզանգահարի ոստիկանություն և օպերատորը կտեղեկացնի իրենք նկարահանել են վթարը, որից հետո մեքենաները արագ դուրս կբերեն առանց ոստիկանություն և ԱՊՊԱ հրավիրելու:

Բացի այդ՝ կարգելվի Հայաստանում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա վարորդական վկայականներով։ Սա փոխադարձության սկզբունքով է կիրառվելու:

Մինչեւ այդ հենց այս հարցով քննարկում տեղի ունեցավ արտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Նա հայտարարել էր, որ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի օրենսդրական սահմանափակումը խտրական վերաբերմունք է, ինչից հետո Կոնստանտին Զատուլինը համաձայնել էր:

Շավարշ Քոչարյանի պնդմամբ հարցը հիմա հայկական կողմը փորձում է լուծել երկու հարթակում՝ երկկողմ և բազմակողմ՝ ԵԱՏՄ շրջանակում: Այս իմաստով Նախօրեին եւս տեղի է ունեցել քննարկում, սակայն որոշակի արդյունք դեռ չկա: