Array ( [mr_id] => 86131 [mr_node] => 76234 [mr_media] => 76466 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76466 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76466.jpg [media_name] => _H2A5514 copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 17:44:48 )
Facebook Instagram Youtube
Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի այցին
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այսօր անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմային՝ կգա՞ Պուտինը Հայաստան, թե՝ ոչ: Սերգեյ Կոպիրկինն այդ մասին խոսել է Լեհաստանում կազմակերպված Մեծ հայրենականի 80-ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ զրույցի ընթացքում: Դեսպանը նշել է, որ երկրորդ համաշխարհայինի մասին իրականությունն այսօր վտանգված է ու դա կարող է նոր ողբերգության հանգեցնել:

Հոկտեմբերին Ռուսաստանի նախագահի այցին Երևան պետք է սպասել, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Դիվանագետը այցի կայանալ-չկայանալու մասին հարցին հստակ այո կամ ոչ չի պատասխանել:

Ջերմուկից ընտանեկան լուսանկարի հրապարակումը քաղաքական ուղերձ չէ: Դեսպանի խոսքով ամուլսարի հանքի շահագործումը Հայաստանի ներքին խնդիրն է ու պետք է կարգավորվի բոլոր գործոնները հաշվի առնելով: Դեսպանն անդրադարձել է նաև Ռուսաստանում գտնվող Միհրան Պողոսյանի և Վահագն Հարությունյանի մասին հարցին:

Դեսպան Կոպիրկինի արձագանքն է Լեհաստանում երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80 տարվա առիթով կազմակերպված արարողությանը: Նա ափսոսում է, որ իրենք ստիպված են այլ միջոցառումներ կազմակերպել ու ներկայացնել փաստեր, որովհետև երկրորդ համաշխարհայինի մասին իրականությունը վտանգված է: Փորձ է արվում վերաձևակերպել պատմությունը և այն հարմարեցնել ներկա քաղաքական հավակնություններին

Հայաստանում ղազախստանի դեսպանը հավելում է՝ այն ինչ հիմա ենք լսում, քաղաքական գնահատականներ են, իսկ դրանք հակում ունեն փոխվելու:

Ռուսաստանի պետական կառույցները կազմակերպել են պատմական փաստաթղթերի ցուցադրություններ: Փաստաթղթերի մեծ մասը մինչև այս խիստ գաղտնի էին: Մոսկվան համոզված է՝ արխիվային այս նյութերը կեղծելու փորձերի դեմ ամենակարևոր զենքն են, հենց այն ապացույցներն են, որոնք ներկայացնում են անկողմնակալ, օբյեկտիվ տեղեկություններ: Մոսկվայում պատրաստվում են նաև մայիսի 9-ին կարմիր հրապարակում կայանալիք՝ նացիզմի դեմ հաղթանակի 75-ամյակի միջոցառումներին: