Array ( [mr_id] => 86133 [mr_node] => 76236 [mr_media] => 76465 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76465 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76465.jpg [media_name] => 2fKPwEMUBUlCvlfmBZLE1ClLoG.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 17:40:49 )
Facebook Instagram Youtube
Խորհրդարանը քննարկել է մոտ 2 տասնյակ օրինագիծ
Խորհրդարանն այսօրվա նիստում անդրադարձել է աղետներին դիմակայելու խնդրին: Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով փոփոխություն է նախատեսվում տոների և հիշատակի օրերի մասին օրենքում: Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օր լինելուց բացի, կստանա ևս մեկ խորհուրդ: Փոփոխություն է նախատեսվում նաև անշարժ գույքի միասնական գնահատման ու հարկման նախագծում: Այն ենթադրում է թանկացում:

Հայտնի Պողոսին  ԱԺ-ում նաև նոր ազգական կցեցին. Օրվա կերպարը Պողոսի տատիկն է:

Կառավարության բերած նախագծով անշարժ գույքի գնահատման նոր կարգ է սահմանվում` անշարժ գույքի գնահատումը շուկայականին մոտեցնելու մտադրությամբ: Մեկ նախադասությամբ դա նշանակում է գույքահարկի աճ՝  2021-ի հունվարից: Օրինակ է բերվում Ազատության պողոտայում կառուցված առանձնատունը:

Ընդդիմադիր պատգամավորները խնդրին մյուս կողմից են նայում: Իսկ ի՞նչ վիճակում են հայտնվելու թոշակառու տատիկները: Պայմանականորեն ֆիքսում են Պողոսի տատիկին:

Պատգամավոր Կոնջորյանը նույնիսկ հետաքրքրվեց` եթե տատիկը ծերանա, գույքահարկը կքչանա՞: Անշարժ գույքի կոմիտեի ղեկավարը հիշեցրեց, որ նախագիծը գույքի մասին է, ոչ թե սեփականատիրոջ:

ԲՀԿ-ականը պահանջում է հստակություն մտցնել ու պարզ, հասկանալի ասել` սովորական բնակչի սովորական բնակարանի գույքահարկը, որքան է ավելանալու:

Մանե Թանդիլյանը նկատում է, որ այս օրենքի ընդունմամբ կարող է Սահմանադրություն խախտվել: Հարկը որոշելու սահմանադրական լիազորությունը օրենսդիրինն է, ոչ թե կառավարությանը:

ԱԺ նախագահը պնդում է, որ պատգամավորի մտահոգությունը կուսումնասիրվի: Նշում է, որ որպես ԱԺ չեն կարող թույլ տալ կարգավորում ընդունել, որ հետո կպարզվի՝ հակասահմանադրական է:

Աղետի դիմակայունություն, դիմակայություն, ինչու դիմակայունություն կամ դիմակայություն. դեկտեմբերի 7-ն է սահմանվում այդպիսի օր` աղետների դիմակայունության: Սասուն Միքայելյանը կասկածներ ունի` ընտրված բառը ճիշտ է, թե ոչ

Քաղաքական գլխավոր կառույցի մեծ դահլիճում ուսումնասիրվում է  բառի ստուգաբանությունը` արմատներով ու ածանցներով:

Սասուն Միքայելյանը ամեն դեպքում ստուգողական ճշտում է` հիմա աղետին, երբ պետք է դիմակայեն` առաջ, թե հետո:

Արձանագրեցին, որ մանանեխի կարիք այս դեպքում միշտ էլ կա՝ առաջ էլ, հետո էլ: Բավրայի երկրաշարժը ցույց տվեց, որ հասարակությունը աղետներին լիարժեք դիմակայելուն պատրաստ չէ: