Array ( [mr_id] => 86142 [mr_node] => 76237 [mr_media] => 76464 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76464 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76464.jpg [media_name] => l-awomLaeDWV.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 17:34:01 )
Facebook Instagram Youtube
Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում. ինտենսիվ ցնցումները նվազեցնում են ուժեղ երկրաշարժի հավանականությունը
4,8 մագնիտուդով երկրաշարժ է եղել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Բավրա գյուղի մոտ: Սեյսմիկ ծառայությունը հայտնում է, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևանում: Երկրաշարժին հետևել է մոտ 30 հետցնցում, որոնք ավելի թույլ են եղել, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ սեյսմիկ ակտիվությունը նվազել է: Ըստ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մշտադիտարկման՝ լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում :

31 տարի անց Գյումրին կրկին   ցնցվեց: Գլխապտույտ, սրտխառնոց ու ինքնազգացողության վատացում: Մեծ անգամ  աղետ տեսած բնակչությունը միանգամից  հասկացավ, որ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ժամը 20:22-ին  սեյսմոլոգիական ցանցի  տեխնիկա -սարքավորումները  գրանցեցին, որ   Բավրա գյուղից  12 կմ հարավարևելք,  օջախի 10ը կմ խորությամբ,  4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:  Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա  ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Այս երկրաշարժը տեղի է ունեցել սպիտակի երկրաշարժի նույն օջախային գոտում, սա դասվում է սպիտակի երկրաշարժի  հետցնցումային շարքին

Աշոցքի ու Բավրայի դպրոցներում դասապրոցեսը խաթարված է: Դպրոցների շենքերը որոշակի վնասվել են, պատերին ճաքեր են առաջացել:

Երկրաշարժին հետեւել է 1.8 մինչեւ 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:  Այժմ վտանգ չկա,- վստահեցնում են սեյսմոլոգները:

6-ից 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը Լոռու մարզում ավերածություններ չի գործել: Ստեփանավանում 911 ծառայությունը երկու ահազանգ  է ստացել. երկու տան  առաստաղ է ճաքել:

Հյուսիսում  շատերն են վախեցել ցնցումներից ու շտապ դուրս են նետվել իրենց տներից:

Փրկարարները հիշեցնում են, որ նման ցնցումները ուժեղ երկրաշարժի հավանականությունը նվազեցնում են, բոլոր դեպքերում հորդորում են հետևել անվտանգության կանոններին, և նման իրավիճակներում 911 ահազանգել միայն: