Array ( [mr_id] => 86147 [mr_node] => 76238 [mr_media] => 76467 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76467 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76467.jpg [media_name] => download (6).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 17:53:50 )
Facebook Instagram Youtube
Նախագահ Թրամփն աշխատանքից ազատել է խորհրդական Ջոն Բոլթոնին
Միացյալ Նահանգներում ահաբեկության հիշատակին նախորդող օրը Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Ամերիկայի նախագահը թվիթերում գրել է, որ Բոլթոնի ոչ բոլոր մտքերի հետ է համաձայն եղել: Բոլթոնն էլ իր հերթին արձագանքել է՝ նշելով, թե ինքն է որոշել հեռանալ և այդ մասին նախագահի հետ պետք է խոսեր այսօր: Ջոն Բոլթոնը կոշտ քաղաքականության կողմնակից էր, նա Իրանին սպառնում էր պատերազմով , փորձում էր փոխել Վենեսուելայի նախագահին, հակառուսական որոշումների կնքահայրն էր:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն բարձր տրամադրությամբ ակնարկում է: Բոլթոնին հեռացնելն իր համար անակնալ չէր: Լրատվամիջոցները շատ են հայտնել նրանց միջև թշնամության մասին: Պատճառը պատերազմներ հրահրելու Բոլթոնի կիրքն էր, նա նախագահ էր փոխում Վենեսուելայում, հորդորում էր պատերազմ սկսել Իրանի դեմ: Բնական է, որ գլխավոր դիվանագետին սա այդքան էլ դուր չէր գալիս:

Սա Էմանուել Մակրոնի ցանկությունն էր, նա մեծ յոթնյակին հենց սրա համար էր հրավիրել Իրանի ԱԳ նախարարին: Բոլթոնի հեռացումից րոպեներ անց հաստատվեց. արդեն այս ամիս Թրամփը ՄԱԿ-ում կարող է հանդիպել Իրանի նախագահի հետ:

Թրամփը թվիթերում գրեց, որ Բոլթոնի շատ խորհուրդների հետ կտրականապես համաձայն չէր ու դրա համար է նրան ազատել: Բոլթոնն էլ պատասխանեց, որ այդ ինքն է ցանկացել հեռանալ, իսկ Թրամփը խնդրել է հարցը քննարկել հաջորդ օրը:

Բոլթոնը  վերջին 20 տարում Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով առաջին խորհրդականն էր, որ այցելեց Հայաստան: Երևանում նա կոչ արեց հրաժարվել ռուսական զենքից ու գնել ամերիկյանը: Նրա ծայրահեղ հայացքներին մինչև երեկ Թրամփը կատակով էր արձագանքում՝ ասում էր, թե թույլ տալու դեպքում նա պատերազմ կսկսի ամբողջ աշխարհի հետ ու չկա այնպիսի պատերազմ, որը Բոլթոնին դուր չգա: Հիմա նրան դուր չի գա անփառունակ հեռացումը: