Array ( [mr_id] => 86146 [mr_node] => 76239 [mr_media] => 76468 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76468 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76468.jpg [media_name] => տաքսիստներ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 17:56:26 )
Facebook Instagram Youtube
Քննարկվել են զբաղվածության շուկայի առանձնահատկությունները
Հայաստանում քննարկում են զբաղվածության շուկայի առանձնահատկությունները: Նոր ժամանակների պահանջն այլ է ու վարորդի կամ՝ փականագործի աշխատանքը դարձել է ավելի պահանջված, քան՝ իրավաբանինը: Փոխվել է նաև դիպլոմի նկատմամբ վերաբերմունքը: Գործատուներն այսօր նախապատվությունը տալիս են որակական այլ չափանիշների:

Ինչպե՞ս լրացնել կրթության և աշխատաշուկայի միջև բացը: Այսօր խառատի, փականագործի, վարորդի ու զոդողի պահանջարկն ավելի մեծ է, քան՝ իրավաբանին ու տնտեսագետինը: Արագ փոխվող աշխարհում ուսուցչին, հանրային ծառայողին և ինժեների ներկայացվող պահանջներն էլ փոխվել են: Արդյունաբերական հեղափոխության թելադրանքով՝ շատ մասնագիտություններ արդեն պետք չեն:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի խոսքով՝ այսօր կան մասնագիտություններ, որոնք մի քանի տարի հետո գոյություն չեն ունենալու և մարդիկ կանգնելու են խնդրի առաջ: Արհեստական բանականությունը գործազրկությամբ է սպառնում շատերին:

Կրթությունից՝ աշխատանք ծրագրի բաղադրիչներից մեկն այսպես կոչված փափուկ հմտությունների ձևավորումն է: Խոշոր ընկերություններում դիպլոմից ավելի կարևոր են համարվում ապագա աշխատակցի հենց այդ հմտությունները՝ քննադատելու, ստեղծագործելու, թիմում աշխատելու կարողությունները: