Array ( [mr_id] => 86143 [mr_node] => 76240 [mr_media] => 76470 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76470 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76470.jpeg [media_name] => ԱԺ-ն-ընդունեց-ՀԱՊԿ-ում-գործընկերոջ.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 18:35:54 )
Facebook Instagram Youtube
Պատգամավորները հարցեր են ուղղել Ամուլսարի, պետգնումների, ԱՏԳ վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացրած ELARD ընկերության հաշվետվության եզրակացությունը: Նախարարությունը Վարչապետին խնդրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հանձնարարել՝ հանքավայրում ստուգումներ իրականացնել: Ամուլսարի շահագործման թեման այսօր եղել է Կառավարություն-Խորհրդարան հարցուպատասխանի առանցքում: Նիկոլ Փաշինյանն ասել է, թե՝ որն է իր դիրքորոշումը:

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  պատգամավոր Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանին  հարցրեց, թե չի՞ կարծում, որ   հեղափոխությանը դեմ է գնում՝ Ամուլսարի շահագործման համար  նախորդ իշխանության տված լիցենզիայի  օրինականությունը քննության չառնելու համար:

Փաշինյանն ասաց,  որ Ամուլսարին վերաբերող հարցերի պատասխանը պետք է ստանալ  Բնապահպանական տեսչության  ստուգումներով: Նա  Հայտարարեց, որ  Ամուլսարի հարցով իր  դիրքորոշումը պետք է լինի իրավական, և  ցանկացած դեպքում  պետք է հետամուտ լինել ճշմարտությանը՝  առանց կանխավարկածի:

Պատգամավորը վարչապետին խնդրեց իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ 20 տարիների իշխանություններին՝    դրա շրջանակում դիտարկելով Լիդիանի խնդիրը: Փաշինյանը կրկնեց՝  ինչ դիրքորոշում էլ լինի, պետք է լինի իրավական,  նաև ասաց, որ նախորդ իշխանությունների ժամանակ շատ իրադարձություններ են եղել:

Պատասխանելով Հաճախ հնչող հարցին, թե՝ ի՞նչ իմաստ ուներ 400 հազար դոլար վճարել Էլարդ ընկերությանը՝  Ամուլսարի հարցով խորհրդատվություն իրականացնելու համար,  Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ճշմարտության հետևից գնալու է  մինչև վերջ:

Մանե Թանդիլյանը պաշտպանության նախարարին հարցրեց, թե ինչո՞ւ է  նախարարությունը Հիդրո գրուպ ընկերությունից ցեմենտ  գնել ակնհայտ բարձր գնով՝ 48 հազար դրամով: Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են   տարբեր գերատեսչություններ ևս այս նույն կազմակերպությունից մեկ անձից գնման տեսքով պարբերաբար գնումներ  կատարել:   Մանե Թանդիլյանը  իրավապահների ուշադրությունը հրավիրեց այս խնդրի վրա:

Պաշտպանության նախարարը հայտնեց, որ   կպատասխանի տեղեկությունը ստուգելուց հետո: Նա  նշեց,  որ կարևորը գնումը մրցութային կարգով իրականացնելն է:

Միքայել Մելքումյանը վարչապետին հարցրեց, թե ինչո՞ւ  2017 թվականի վերջին շահագործման հանձնված Մեղրիի տնտեսական գոտին այսօր չի գործում:  Պատգամավորը թվարկեց երեք  պատճառ՝ չի հաջողվում   շինարարի հետ վերջնական շահագործման ակտ ունենալ, որի պատճառով ընկերությունը  կադաստրային թղթեր չի ունենում, որ կարողանա  պայմանագրեր կնքել:  Երկրորդ խնդիրը սահմանապահ կառույցների հետ է կապված, երրորդն, ըստ Մելքումյանի,   հարակից հողերը ձեռք բերելու խնդիրն է:

Ըստ Փաշինյանի, ազատ տնտեսական գոտին հողատարածք չունի, քանի որ նախկին բարձրաստիճան որոշ պաշտոնյաններ սեփականաշնորհել են հարակից հողերը:  Այսօր գոտին ունի մի շենք, մի ավտոկանգառ ու ուրիշ ոչինչ:  Դրանից հետո հարուցվել է քրեական գործ, սկսել է գործընթաց՝ վարչապետի բնութագրմամբ ապօրինի սեփականշնորհումները հետ շրջելու համար: Վարչապետը հայտնեց, որ  Մեղրու անցակետի արդիականացման խոշոր ծրագիր կա, որը ՝ կառավարության հաշվարկով, հնարավոր է իրականացնել 2023 թվականին: