Array ( [mr_id] => 86161 [mr_node] => 76251 [mr_media] => 76476 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76476 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76476.jpg [media_name] => 2017AM_13328_am_5_586552633.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-12 15:55:55 )
Facebook Instagram Youtube
Գյուղացիները ճանապարհային նշաններն օգտագործում են իրենց հողերում
ՊԵԿ նախագահն այսօր ներկայացրել է հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթը: Օրենսդրական այս նախաձեռնությամբ, հարկատուներին է վերադարձվում 56 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ: Գործադիրի օրակարգում այսօր նաև մարզահամերգային համալիրում մի ընկերության 700 քառակուսի մետրից ավելի տարածք տրամադրելու որոշումն էր, վերջին օրերին այն սոցտիրույթում ամենաքննարկվող հարցերից էր:

Կառավարությունում ամենաքննարկվող նախագծերից մեկը վերաբերում էր կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը:  Արդարադատության նախարարությունն առաջարկում է՝քննության ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները ևս հասանելի լինեն իրավապահ մարմիններին, եթե նրանք ևս մասնակցել կամ օժանդակել են հանցագործությանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այստեղ խնդիր է տեսնում:

Արտաքին գործերի նախարարն անդրադարձավ ճանապարհային նշաններին: Դրանք  հանրապետությունում անմխիթար վիճակում են: Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն էլ չեն կողմնորոշվում՝ ինչպես Ա կետից Բ կետ հասնել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց, որ գյուղական  համայնքի բնակիչներն ճանապարհների թիթեղյա  նշանները, երբեմն, օգտագործում են որպես գյուղատնտեսական պարագաներ:

Գործադիրը հավանություն տվեց  56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորությունները տնտեսվարողներին վերադարձնելու օրենսդրական նախաձեռնությանը:

Օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ էր  մարզահամերգային համալիրի առաջին և 9-րդ հարկում 700 քառակուսի մետրից ավելի տարածք  10-ը տարով վարձակալության տալը: Տնտեսվարող մարզամշակույթային կենտրոնի այդ հատվածում նախատեսում է  ռեստորանային համալիր կառուցել:  Այս հարցը ակտիվ քննարկվեց  սոցցանցերում, մամուլում: