Array ( [mr_id] => 86152 [mr_node] => 76252 [mr_media] => 76472 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76472 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76472.jpg [media_name] => release.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 18:55:38 )
Facebook Instagram Youtube
Ֆրանսիացի բարեկամների այց․ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նախագահի, կառավարության հետ
Ֆրանսիացի պատգամավորների խումբն Արցախում է: Հայրենիքի նվիրյալների՝ ազատամարտիկների պուրակում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակ: Բարեկամության շրջանակի հիմնադիր-անդամ Վալերի Բուայեն նշել է, որ արցախցին պայքարի, դիմադրության, ժողովրդավարության օրինակ է երկրագնդի այս բարդ հատվածում ու ֆրանսիացի պատգամավորներն այցից հետո աշխարհում տարածելու են այստեղ իրենց աչքով տեսածը:

Ստեփանակերտյան այցը Արցախի ֆրանսիացի բարեկամները սկսել են հարգանքի տուրքով: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել հայոց ցեղասպանության զոհերի եւ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:

Արցախի խորհրդարանական դիվանագիտության ամենաակտիվ ուղղությունը Ֆրանսիայի հետ կապերն են: Խորհրդարանի ղեկավար, ,Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով դրա լավագույն հաստատումը նաև ֆրանսիացի գործընկերների այցն է Արցախ:

Վալերի Բուայեն հերթական անգամ է Արցախում: Դրանից հուզմունքը չի պակասում՝ խոստովանել է՝ Արցախի Խորհրդարանի ամբիոնից:

Ազատամարտը Արցախի կենսական սահմաններն է գծել: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Գի Տեսիեն համոզված է՝  Արցախը պետք է ճանաչվի ունեցած սահմաններով, այլ տարբերակը նոր հակամարտություն է նշանակելու: Բավական է այցելել Արցախ ու համոզվել, որ այս հողի վրա ամեն ինչ վկայում է հայերի վաղեմի բնակության մասին , նշել է ֆրանսիացի պատգամավորը:

Արցախում Ֆրանսիայի հետ բարեկամությունը գնահատում են: Ցուցանակը, որը բացվեց Արցախի Ազգային ժողովի հարեւանությամբ, ցույց է տալիս դեպի ֆրանսիական քույր քաղաքները ուղղությունն ու հեռավորությունը Արցախից: Հյուրերը համոզված են՝  կգա ժամանակ եւ ցուցանակը չի տեղավորի բոլոր բարեկամ-քաղաքների անունները: Ֆրանսիական պատվիրակությունն Արցախում է երկօրյա այցով: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահի, կառավարության անդամների, ու նաև ֆրանսախոս համայնքի ու կազմակերպությունների հետ: