Array ( [mr_id] => 86153 [mr_node] => 76253 [mr_media] => 76478 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76478 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76478.jpg [media_name] => Ильхам-АлиевВнешняя-политика-Азербайджана-отличаются-своей-независимостью4565465456465464654654_1499686906.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-12 16:09:50 )
Facebook Instagram Youtube
Ալիևին մտահոգում է երկրից փախած քննադատների աճող վարկանիշը
Բաքվում անհանգստացած են արտասահմանում թափ հավաքող քաղէմիգրանտների ակտիվությամբ: Ալիևների համար այս մարդիկ անվերահսկելի են դառնում: Նրանք խոսում են ինչ ցանկանում են՝ իշխող ընտանիքի գաղտնի գործարքների, կոռումպացված պաշտոնյաների, Բաքվի տապալումների մասին: Ալիևները սկսել են հասկանալ, որ նրանց լսում են միլիոնավոր հետևորդները: Եվ հիմա վախենում են, որ Ադրբեջանից փախած իրենց քննադատողները կարող են գործիք դառնալ որոշ ուժերի ձեռքում:

Արտասահմանում հաստատված ադրբեջանցիները փորձում են ակտիվ մասնակցել Ադրբեջանի ներքին քաղաքական գործընթացներին: Եվ այնքան մեծ ֆինանսական միջոցներ ունեն, որ ակնհայտ է՝ նրանց որոշ ուժեր օգնում են: Ադրբեջանի իշխող կուսակցության առաջին դեմքերից մեկը՝ երկրի փոխվարչապետ Ալի Ահմադովն այսպես ձևակերպում է Ադրբեջանում իշխող ուժի գլխավոր մտավախությունը: 

Բաքվում իշխանությունները կազմակերպել են կլոր սեղան, հրավիրել իշխանամետ ու ընդդիմադիր կուսակցություններին: Չեն հրավիրել ընդդիմադիր երեք հիմնական ուժերին: Երկու ժամ երկխոսել են ու ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներին մեղադրել Ադրբեջանի բոլոր ձախողումների մեջ;

Եղել են նաև առաջարկներ: Օրինակ՝ համաներում հայտարարել, որ իշխանություններին քննադատող միգրանտները վերադառնան Ադրբեջան, ապա բանտարկել ու լռեցնել նրանց: Վերջում համաձայնել են միավորվել Ղարաբաղի համար:

Ադրբեջանի իշխանություններին խիստ մտահոգում է Ադրբեջանից փախած իրենց քննադատների աճող վարկանիշը: Յութուբի նրանց ալիքները, ֆեյսբուքի էջերը միլիոնավոր հետևորդներ ունեն: Դրանցով տեղեկություններ են տարածում իշխող ընտանիքի ու բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների, մարդու իրավունքների խախտումների մասին: Միացյալ Նահանգներ, Եվրոպա ու Ռուսաստան փախած ադրբեջանցիներին սպառնում են գաղտնի տեսաձայնագրություններով, արտահանձնումներով: Բայց նրանք չեն լռում, սկսել են աղմկել ավելի բարձր, քան պետական համակարգի պրոպագանդան: Սա հենց այդպիսի քաղէմիգրանտների գործարկած ադրբեջանական Թուրան լրատվականի մեկնաբանությունն է: