Array ( [mr_id] => 86162 [mr_node] => 76259 [mr_media] => 76483 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76483 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76483.jpg [media_name] => Zoro Qocharyani dat.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-13 10:43:03 )
Facebook Instagram Youtube
Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը սեպտեմբերի 17-ին է
Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր մերժել պաշտպանական կողմի՝ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը։

Այս միջնորդությանը առարկեցին մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները՝ համարելով, որ Սահմանադրական դատարանի այս որոշումը չի առնչվում Ռոբերտ Քոչարյանի գործառութային անձեռնմխելիությանը: Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց մերժել պաշտպանական կողմի՝ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը։

Դատարանը բոլոր կողմերին լսելուց հետո հեռացավ որոշում կայացնելու: Այդ ընթացքում՝ դատավարությանը զուգահեռ առավոտյան ժամը 11-ից Շենգավիթի դատարանի դիմաց երկու կողմերին աջակցող ցուցարարներն էին: Ոստիկանությունը հատուկ արգելապատնեշ էր դրել ցուցարարների միջև որպեսզի նրանք չբախվեն: Դատական նիստի ավարտից հետո «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին և Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանին դատարանի բակից ոստիկանները բերման ենթարկեցին։ Պատճառը, Հարությունյանի պնդմամբ, հակառակ ճամբարի հետ վեճն է եղել: 

Հենց այդ պահին, երբ Արամ Հարությունյանը պատմում էր միջադեպի մասին նրան մոտեցավ մի քաղաքացի և հարվածեց նրան։ 

Միաժամանակ, բերման ենթարկեցին նաև Հարությունյանի հետ վիճած կնոջը։ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը սեպտեմբերի 17-ին է: