Array ( [mr_id] => 86163 [mr_node] => 76260 [mr_media] => 76484 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76484 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76484.jpg [media_name] => Alla B. Gyumri Viva Cell copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-13 11:43:30 )
Facebook Instagram Youtube
Վիվասել ՄՏՍ-ն ու Ֆուլերը սկսել են Սողոյան-Թադևոսյանների տան շինարարությունը
Ընտանիքի անդամները տունը սկսել են կառուցել 7 տարի առաջ. շինրարությունը չեն կարողացել ավարտել ամուսնու առողջական խնդիրների պատճառով:

Երիտասարդ տանտիկինը միայն դրսից է ցույց տալիս իրենց տնակը, հյուրերին այստեղ ընդունել չի ցանկանում, նրանց հրավիրում է նոր տուն, որտեղ շուտով կտեղափոխվեն ամուսնու և երեք երեխաների հետ:

Տունը սկսել են կառուցել 7 տարի առաջ. շինրարությունը չեն կարողացել ավարտել ամուսնու առողջական խնդիրների պատճառով:

ՎիվաՍել ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական կենտրոնի նախաձեռնությամբ վերսկսեցին Սողոյան –Թադեւոսյանների նոր տան շինարարությունը: Աշխատանքներին մասնակցում են նաև ծրագրի պատասխանատուները:

Կամավորներն արդեն բետանապատել են հատակը: Շուտով կանցնեն ներքին հարդարումը: Ծրագրի պատասխանատուները վստահեցնում են՝ երիտասարդ ընտանիքը Նոր Տարին կդիմավորի քարե պատերով, ամուր տանիքով, նոր ու հարմարավետ տանը: