Array ( [mr_id] => 86193 [mr_node] => 76267 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
ԱԺ-ն քննարկել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը
Ո՞վ կենթարկվի պատասխանատվության, եթե կատուն որոշի մուկ բռնել: Պատգամավորների սեղանին կենդանիների դեմ դաժան վերաբերմունքի համար քրեական պատիժ սահմանելու նախագիծն է:

Կենդանիներին ամբիոնից ողջույններ է ուղարկում ամենակենդանասեր պատգամավորը: Նաիրա Զոհրաբյանը վճռական է կենդանիներին պաշտպանել, ինչպես ինքն է արտահայտվում, կենդանիներից: Մեր չորքոտանի ընկերների նկատմամբ դաժան վերաբերվողին անվանում են սադիստ, որի տեղը բանտում է:

Որոշ իմքայլականներ հարցը սկսում էին նույն ֆռազով` առանց հեգնանքի: Առանց հումորի: Ու ճշտում` ինչ ճակատագիր է սպասվում մկան թակարդ դնողին, բազմաբնակարանների առնետներին թունավորողին, և նույնիսկ մուկ բռնող կատվին:
Որոշ պատգամավորների տոնայնության մեջ ԲՀԿ-ականները «հահա հիհիի» տարր նկատեցին:

Հետո պատգամավորները ճշտում էին, թե ինչ անել, եթե շունը հարձակվում է:

Օրինագծում ընդգրկված չէ մատաղը, կենցաղային մորթը: Դա թույլատրելի է: ԱԺ նախագահը կարծում է, որ օրենքը սողանցքի տեղ թողնում է:

Գևորգ Պետրոսյանը հիշեց Գանդիի ասածը` ուզում եք տեսնել ինչպիսի պետություն է, նայիր` ինչպես են վերաբերվում կենդանիներին: Պատգամավորին վրդովեցնում է որոշ գործընկերների վերաբերմունքը օրինագծին:
Առաջին ընթերցմամբ քննարկումն ավարտեցին, անցան մյուս նախագծերին: Այդ ժամանակ էլ իրար հորդորում էին հարցեր տալ, ինչպես Սերգեյ Բագրատյանն արտահայտվեց, առանց իրար կծելու: