Array ( [mr_id] => 86183 [mr_node] => 76268 [mr_media] => 65702 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65702 [media_album] => 10 [media_path] => media/2017/05/65702.jpg [media_name] => 10145.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-05-23 15:30:17 )
Facebook Instagram Youtube
ՊՆ-ն կունենա առողջապահական, սոցիալական և վետերանների հարցերով գլխավոր վարչություն
Պաշտպանության նախարարության նոր օրինագծով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նաև կհատուցի ոչ միայն առաջնագծում զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է 2008 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի մասով: Հատուցում ստանում են զոհվածների ընտանիքները և մարտական ծառայության ժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները։ Պաշտպանության նախարարության նոր օրինագծով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նաև կհատուցի ոչ միայն առաջնագծում զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին:

Հիմնադրամը որդեգրել է ավելի շատ զինծառայողների և նրանց ընտանիքներին հատուցում տալու քաղաքականությունը: Սա նշանակում է, որ աստիճանաբար ընդգրկելու են նաև 2008 թվականից առաջ տեղի ունեցած դեպքերը: Գերնպատակը մինչև 92 թվական հասնելն է:

ՊՆ-ում ստեղծվելու է նաև Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն: Այն զբաղվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և վետերանների, ազատամարտիկների, պահեստազորի սոցիալական, ֆինանսական և առողջապահական խնդիրներով։