Array ( [mr_id] => 86176 [mr_node] => 76269 [mr_media] => 76488 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76488 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76488.jpg [media_name] => 14-770x510.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-13 14:47:37 )
Facebook Instagram Youtube
Խաչատուրյան քույրերի անհավանական պատմությունը վերածվել է վավերաֆիլմի
Ռուսական հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանել իրական հերոսներով՝ իրական պատմության հիման վրա: Խաչատուրյանները դեռ ազատության մեջ են, իրար հետ շփվել չեն կարող:

Սա իրական պատմություն է: Այս լուսագիրը կարելի է տեսնել Խաչատուրյան քույրերի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի վերջում: Ֆիլմը նկարահանել է ռուսական հեռուստաալիք: Ֆիլմում բացի քույրերից՝ խոսում են բոլորը. նրանց մայրը, հորաքույրները, եղբայրը:

Ֆիլմում հոր քույրերը պատմում են, թե ինչպես են 88-ին Բաքվի կոտարածներից ու ադրբեջանցիների հալածանքներից հետո փախել Մոսկվա, որպեսզի հետո էլ մեկնեն Միացյալ Նահանգներ: Բայց մեկնումը չի ստացվել ու մնացել են Մոսկվայում:

Հորաքույրները չեն հավատում, որ իրենց եղբայրը վատ է վերաբերվել, առավել ևս սեռական ոտնձգություն է արել աղջիկների հանդեպ:

Անգելինայի ցուցմունքից է: Կա նաև ձայնագրություն, որտեղ հայրը սեռական բռնության սպառնալիքներ է անում իր աղջիկներին: 

Հետաքննությունը պարզել է, որ Անգելինան հանցագործության կատարման պահին անմեղսունակ է եղել: Քրիստինայի ձեռքին եղել է գազային բալոն, Անգելինան հարվածներ է հասցրել մուրճով, Մարիան՝ դանակով: Քույրերը իրար հետ շփվել չեն կարող, ինտերնետից օգտվել նույնպես, հեռախոսով խոսել կարող են միայն իրավապհների ու փաստաբանների հետ: Աղջիկները կարող են ճաղերի հետևում հայտնվել 20 տարով: