Array ( [mr_id] => 86180 [mr_node] => 76270 [mr_media] => 70326 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70326 [media_album] => 10 [media_path] => media/2018/05/70326.jpg [media_name] => agn.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-17 13:12:19 )
Facebook Instagram Youtube
ԱԳՆ. ՀՀ-ն և Ադրբեջանը արտգործնախարարների հանդիպման մասին կհայտնեն միասին
ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ պաշտոնյաների և Վրաստանի ԱԳՆ հայտարարություններին:

ԱԳ նախարարությունն անդրադարձել է Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությանը, ըստ որի ՀԱՊԿ-ը միշտ էլ կողջունի գործակցությունը նախկին խորհրդային բոլոր երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ: Յուրի Բորիսովը նաև ընդգծել էր, որ ՀԱՊԿ-ում որոշումները, այդ թվում որևէ երկրին դիտորդի կամ այլ կարգավիճակ տալու հարցերը, կայացվում են կոնսենսուսով: ԱԳ նախարարի խոսնակն էլ հավելում է՝ բացի ՀԱՊԿ անդամ երկրների միաձայն համաձայնությունից, կանոնադրությամբ այլ պայման էլ է նախատեսված:

Վրաստանի ԱԳ նախարարությունը Արցախում կայացած ՏԻՄ ընտրության առիթով հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ արդյունքը չի ճանաչում, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի ԱԳ նախարարությունն էլ շեշտում է՝ ընտրությունը մարդու իրավունք է, որի իրացումը չի կարող պայմանավորվել մարդու բնակչության վայրի կարգավիճակով:

Ադրբեջանը սպառնացել է Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորներին: Երևանը հիշեցնում է՝ ֆրանսիացիներին մարդու իրավունքների դասեր տալը մեղմ ասած Ադրբեջանի գործը չէ:

Եվ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպման մասին: Օրը դեռ հայտնի չէ: Երևանն ու Բաքուն այդ մասին կհայտարարեն միասին: