Array ( [mr_id] => 86179 [mr_node] => 76271 [mr_media] => 76489 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76489 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76489.jpg [media_name] => Ani putin netanyahu copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-13 14:59:13 )
Facebook Instagram Youtube
Ռուսաստանն ու Իսրայելը կարևորել են Սիրիայում իրենց զինուժի շփումները
Այս բանակցությունների առանցքում Իրանն էր: Նեթանյահուի խոսքով՝ Սիրիայի տարածքում տեղակայվող իրանական հրթիռները սպառնալիք են Իսրայելի համար: Իրենք չեն պատրաստվում համակերպվել դրա հետ և քայլեր կձեռնարկեն:

Միայն այս տարվա ընթացքում սա Իսրայելի վարչապետի երրորդ այցն է Ռուասատան: Սոչիում բանակցությունները տևեցին երեք ժամ: 4 օրից ընտրությունների պատրաստվող Նեթանյահուի համար նախագահ Պուտինից լսելը, որ մեծ ավանդ ունի Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացման գործում, խիստ կարևոր էր:

Իրանն այս բանակցությունների առանցքում էր: Նեթանյահուի խոսքով՝ Սիրիայի տարածքում տեղակայվող իրանական հրթիռները սպառնալիք են իսրայելի համար: Իրենք չեն պատրաստվում համակերպվել դրա հետ և քայլեր կձեռնարկեն:

Ռուսաստանը և Իսրայելը համաձայնել են ռազմական բնույթի տեղեկություններ փոխանակել Սիրիայում գործողությունների մասին՝ այդպես խուսափելով կոնֆլիկտային իրավիճակներից: ռուսական և իսրայելական զինուժերի առաքելությունները սիրիական հակամարտությունում տարբեր են և բախումներն ուղղակի անխուսափելի էին, բայց Նեթանյահուն ասել է, որ սրանից առաջ դրանք հնարավոր է եղել կանխել նախագահ Պուտնի հետ ուղիղ կապի միջոցով: