Array ( [mr_id] => 86177 [mr_node] => 76272 [mr_media] => 76490 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76490 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76490.gif [media_name] => Artur-Vardanyan.gif [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-13 15:59:55 )
Facebook Instagram Youtube
Դատարանն Արթուր Վարդանյանին ազատել է կալանքից 1 մլն դրամ գրավով
Նորքի զինված խմբի գրեթե 2 տասնյակ անդամներից միայն Վարդանյանն էր մնացել կալանքի տակ, մյուսները ազատ էին արձակվել նախորդ ամռանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարան այսօր 1 մլն դրամ գրավով բաց է թողել 2015-ին Նորք–Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանին: Խմբի գրեթե 2 տասնյակ անդամներից միայն Վարդանյանն էր մնացել կալանքի տակ, մյուսները ազատ էին արձակվել նախորդ ամռանը: Արթուր Վարդանյանի գլխավորած 20 հոգանոց զինված խումբը՝ ըստ մեղադրանքի, ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Այս գործով մեղադրյալների շարքում է նաև ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: