Array ( [mr_id] => 86185 [mr_node] => 76275 [mr_media] => 76492 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76492 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76492.jpg [media_name] => l-R6GV0DoS7l.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-13 17:07:59 )
Facebook Instagram Youtube
Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են արագաչափը գողացողին ու գողոնը
Երեկ գողացել էին Դավիթ Բեկի փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց, տեղադրված արագաչափը։

Պարզվել է, որ արագաչափը գողացել է Երևանի բնակիչ 32-ամյա մի տղամարդ: Նա ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Գողացված արագաչափը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։