Array ( [mr_id] => 86884 [mr_node] => 76666 [mr_media] => 76836 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76836 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76836.jpg [media_name] => Avetis likere kveranan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-03 14:21:52 )
Facebook Instagram Youtube
Ֆեյսբուքը մտադիր է լայքերի քանակը գաղտնի պահել
Ընկերությունը սկսել է փորձարկումներ կատարել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Իռլանդիայում: Այս քայլով ֆեյսբուքը ցանկանում է սոցցանցից օգտվելը դարձնել ավելի քիչ սթրեսային:

Ֆեյսբուքում մտադիր են լայքերի ու արձագանքների քանակը գաղտնի պահել: Ընկերությունը հիմա փորձնական փուլում լայքերից զրկել է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Իռլանդիայի օգտատերերին: Ֆեյսբուքը կարծում է, որ այսկերպ ցանցից օգտվելն ավելի քիչ սթրեսային կլինի: Ֆեյսբուքում լայքի նշանը այնքան կարևոր է, որ ընկերության շենքի դիմաց մեծ լայքի նշան կա: Նկարի կամ ստատուսի հեղինակը կշարունակի տեսնել իր լայքերն ու արձագանքները, սակայն մյուսները դրանք չեն տեսնի:

Ամսվա սկզբին ընկերությանը պատկանող Ինստագրամը նույնպես հայտարարեց, որ մտադիր է գաղտնի պահել լայքերի քանակը: Ինստագրամը ցանկանում է, որ օգտատերերը ուշադրություն դարձնեն իրենց լուսանկարներին ու տեսանյութերին, այլ ոչ թե քանի մարդ է դրանք լայքել: Լայքերն ու էմոջիների տեսքով արձագանքները կտեսնեն միայն ստատուսների հեղինակները, մյուսների համար գաղտնի կմնա նաև տեսանյութերի դիտումների քանակը: