Array ( [mr_id] => 86891 [mr_node] => 76669 [mr_media] => 76839 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76839 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76839.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-03 16:32:29 )
Facebook Instagram Youtube
Զորավարժություն Արցախում՝ ավանդական զինատեսակներին զուգահեռ նոր զինատեսակներ են կիրառվել
Զորավարժության ավարտական փուլի առանձին դրվագներից մեկին այսօր հետևել է նախագահ Բակո Սահակյանը:

Օդում և ցամաքում Արցախի սահմաններն անխախտ պահողներին պարգևատրելու մասին նախագահի հրամանագիրը հրապարակվել էր ավելի վաղ. Մարտական ծառայություն մեդալները հասցեատերերին է հանձնել նախագահը:

Զորավարժության ավարտական փուլի առանձին դրվագներից մեկին՝ մարտական հրաձգությամբ հակահարձակողական խմբավորման մարտավարական զորավարժությանը, այսօր հետևել է նախագահ Բակո Սահակյանը: Ըստ սցենաի՝ հակառակորդը ճեղքել է առաջնագիծը և հասել պաշտպանության խորքը: Զորավարժության ընթացքում ավանդական զինատեսակների հետ նոր զինատեսակներ են կիրառվել, նաև հայրենական արտադրության: Նպատակն է գործնական պայմաններում գնահատել նորույթների արդյունավետությունը: Ավարտվող զորավարժությունը նախորդներից պահեստազորի լայն ներգրավմամբ է տարբերվում: Կազմը լիովին համալրվել է?՝ նախատեսվածից կարճ ժամկետներում կազմակերպվածության անհամեմատ բարձր մակարդակով:

 Սեպտեմբերի 24-ին սկսված զորավարժությունները 10 օր են տևել: Ամբողջական արդյունքները կամփոփվեն ավելի ուշ: