Array ( [mr_id] => 86900 [mr_node] => 76677 [mr_media] => 74056 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74056 [media_album] => 10 [media_path] => media/2019/03/74056.jpg [media_name] => 51730.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-29 16:01:47 )
Facebook Instagram Youtube
ԱԳՆ. Կարևոր է, որ միջնորդները խուսափեն ընտրովի գնահատականներից
Արտգործնախարարությունը պատասխանել է, որ տեղի է ունեցել ոչ թե դիերի փոխանակում, այլ մարդասիրական քայլ Արցախի կողմից:

Հայաստանի Արտգործնախարարությունն արձագանքել է Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է հայտարարությունը չի նպաստում բանակցային մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանը կարևորել է, որ միջնորդները խուսափեն ընտրովի և միակողմանի գնահատականներից: Լավրովը նաև ասել էր, որ տեղի է ունեցել դիերի փոխանակում. պատրաստվում է կալանքի մեջ գտնվող անձանց փոխանակում: Արտգործնախարարությունը պատասխանել է, որ տեղի է ունեցել ոչ թե դիերի փոխանակում, այլ մարդասիրական քայլ Արցախի կողմից: Հայաստանն էլ կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի նախատեսում և յուրաքանչյուր դեպք առանձին է դիտարկում հումանիտար իրավունքի շրջանակում: