Array ( [mr_id] => 86913 [mr_node] => 76684 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումն ընդունվել է ԱԺ-ում
ԱԺ 3/5-ը կողմ է, որ որոշման նախագիծն ուղարկվի ՍԴ: Կդադարեցվեն Հրայր Թովմասյանը լիազորությունները, թե ոչ՝ որոշողը ՍԴ-ն է:

Քվեարկության ժամը՝ 11-ը չխփած, ԱԺ ընտրատեղամասում կուտակումներ էին: Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին քվեարկելու համար իմ քայլականները հերթ են կանգնել: Ստրասբուրգյան նստաշրջանից հասցրեցին վերադառնալ պատվիրակության անդամ 5 իմքայլականները: Ինչպես ասում են՝ կարևոր գործի համար: 

Քվեարկության էին գալիս միայն «Իմ քայլի» ու «Լուսավորի» ներկայացուցիչները: ԲՀԿ-ականերից տարածքում միայն Շաքե Իսայանը երևաց, բայց ոչ թե որպես քվեարկող, այլ որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ: Քվեարկողների ցուցակում Բարգավաճի տողերը դատարկ մնացին: Ասացին՝ չեն մասնակցելու, չմասնակցեցին:

Քվեարկության տարածքի շուրջբոլորը հրատապ թեմաներն էին: Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ ՍԴ նախագահին ուղարկված հրավերը՝ սխալ ամսաթվով: Հրայր Թովմասյանին հանձնաժողովի նիստին մեկ ամիս ուշ են հրավիրել՝ հոկտեմբերի 24-ին: Փաստաթուղթը ստորագրած պետաիրավականի նախագահն ընդունում է սխալը:

Վերջինը քվեարկեց ԱԺ նախագահն ու հայտարարեց, թե ինչ քայլերի կարող է անել «Իմ քայլը», եթե որոշումն ընդունելուց ու Մայր դատարան ուղարկելուց հետո ՍԴ-ն այն չընդունի վարույթ: 

Արփինե Հովհաննիսյանի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տված Անդրանիկ Քոչարյանի մասին խոսելիս, ԱԺ նախագահը նշեց՝ ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը: Ու մինչև կավարտվեր քվեարկությունը, լրագրողները հասցրեցին ճշտել նաև, թե իշխանության գալուց հետո ինչ նոր գույք է ձեռք բերել Արարատ Միրզոյանի ընտանիքը: ԱԺ խոսնակը տեղեկացրեց, որ կինը նոր մեքենա է գնել, փոքր բնակարանն էլ վաճառել, ավելի մեծն են գնել: Իսկ հիմա՝ քվեարկության արդյունքը: Այսպիսով՝ ԱԺ 3/5-ը կողմ է, որ որոշման նախագիծն ուղարկվի ՍԴ: Կդադարեցվեն Հրայր Թովմասյանը լիազորությունները, թե ոչ՝ որոշողը ՍԴ-ն է: Իմքայլականներից քվերակությանը չներկայացավ միայն Լենա Նազարյանը, լուսավորականներից՝ գործուղման մեկնած Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը: