Array ( [mr_id] => 86914 [mr_node] => 76685 [mr_media] => 76850 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76850 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76850.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-04 15:25:58 )
Facebook Instagram Youtube
Ինչ է պոպուլիզմը. Գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանը խոսել է պոպուլիզմի մերօրյա դրսևորումների մասին
Պոպուլիստները ասում են՝ ժողովրդի բացառիկ ներկայացուցիչն են և գիտեն, թե ինչ է ուզում ժողովուրդը:

Ամերիկյան համալսարանում դասախոսության թեման «Նյումեգի» հրատարակած «Ինչ է պոպուլիզմը» քաղաքագիտական բեսթսելլերն է: Համալսարանի դասախոս և գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանի խոսքով, պոպուլիզմի ու նացիոնալիզմի միջև հաճախ են զուգահեռներ անցկացվում: Հովհաննես Նիկողոսյանը պատմեց ամենահայտնի պոպուլիստների, նրանց վարքի ու պոպուլիզմի ընդհանուր դրսևորումների մասին: Պոպուլիզմը նաև ամենաազդեցիկ երկրների քաղաքականության անբաժան մասն է: 

Նախագահ Թրամփի կառավարման ոճը շատերին է ցնցում, բայց հենց նրա պարզ ու անմիջական խոսքն ու վարքը վճռեց ընտրության ելքը: Սա հասկացան Ֆրանսիայում, որտեղ առաջին անգամ ֆրանսիացիները ընտրություն էին կատարում անհամակարգ Մակրոնի ու ազգայնամոլ Լե Պենի միջև: 

Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարդում է «Ինչ է պոպուլիզմը» բեսթսելլերը: Նրա խոսքով, Յան-Վերները պոպուլիստներին ներկայացնում է մի կարևորագույն հատկանիշով. նրանք ունեն ժողովրդի անունից խոսելու մենաշնորհ և միշտ պնդում են, թե իրենք են ներկայացնում իրական ժողովրդին:

Պոպուլիստները ասում են՝ ժողովրդի բացառիկ ներկայացուցիչն են և գիտեն, թե ինչ է ուզում ժողովուրդը: «Ինչ է պոպուլիզմը» գրքի հեղինակ Յան Վերներ Մյուլլերը եզրակացնում է հենց այստեղ էլ սկսվում է անհանդուրժողականությունը բազմակարծության դեմ: