Array ( [mr_id] => 86930 [mr_node] => 76689 [mr_media] => 76853 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76853 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76853.jpg [media_name] => 71489508_2725787137488610_8002203355885600768_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-04 17:06:53 )
Facebook Instagram Youtube
Տհաճ միջադեպ՝ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ու աշխատակցի միջև վիճաբանություն է եղել:

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը նույն կենտրոնի աշխատակից է` որոշել է հաշիվ պահանջել որոշման համար: Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն: