Array ( [mr_id] => 86941 [mr_node] => 76696 [mr_media] => 76857 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76857 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76857.jpg [media_name] => Ani S Norashenciner.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 14:24:26 )
Facebook Instagram Youtube
Համայնքապետի աթոռակռիվ` Նորաշենցիները բաժանվել են երկու խմբի
Համայնքապետարանի աշխատակիցները բոյկոտում են նորանշանակ պաշտոնակատարին:

Նորաշենցիները բաժանվել են երկու ճամբարի. միմյանց դեմ են նույնսիկ հարազատ եղբայրները: Մի ճամբարում լիազորությունները դադարեցված համայնքապետի աջակիցներն են, մյուսում՝ նրա տեղում նշանակված ժամանակավոր պաշտոնակատարի: Խնդիրը համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հարցով ծիրանի ծառի տակ կայացած ավագանու նիստն է:

Նորայր Գրիգորյանին պաշտոնից ազատելուն կողմ ավագանու անդամները հիշեցնում են նրա ոչ թափանցիկ աշխատաոճը: Համայնքի ղեկավարը խուսափել է հաշվետվություններից, չի ներկայացրել, թե ինչպես և ինչի համար են ծախսվում բյուջեի գումարները: Մեկ տարի համբերելուց հետո որոշել են ավագանու նիստ գումարել և Նորայր Գրիգորյանին զրկել լիազորություններից: Սակայն ավագանու մյուս անդամները պնդում են, որ որոշումն ապօրինի է, և ոչ միայն այն պատճառով, որ կայացվել է ծառի տակ: Ավագանու 8 անդամից նիստին մասնակցել են 4-ը:

Համայնքապետարանում ոչ ոք չի աշխատում արդեն մի քանի օր:

Մարզպետարանում պնդում են, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմանում, իրավական հարթության վրա:

Նորաշենում ընդհանուր հայտարարի չեն գալիս: Նորայր Գրիգորյանի կողմնակիցները շարունակում են պայքարել, բայց արդեն ոչ թե նրան վերադարձնելու այլ իրենց նախընտրած թեկնածուին պաշտոնակատար նշանակելու համար: