Array ( [mr_id] => 86954 [mr_node] => 76701 [mr_media] => 76862 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76862 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76862.jpg [media_name] => Sargis Stepanavani dprocner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 14:57:07 )
Facebook Instagram Youtube
Լոռու մարզում տասից ավելի տնօրենների դեմ քրեական գործեր են հարուցվել
Ստեփանավանի 2-րդ դպրոցում տրամադրությունը տոնական չէ: Դասադուլի պատճառը տնօրենի մրցույթն է, որը չի կայանում արդեն 4-րդ անգամ: Տնօրենի թեկնածու Հարությունյանը մարզպետին մեղադրում է անմեղության կանխավարկածը չհարգելու մեջ:

Ստեփանավանի երկրորդ դպրոցում տնօրենի մրցույթը չորրորդ անգամ չի կայացել: Ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել: Լոռիի մարզպետն մարզպետարանից ներգրավված խորհրդի անդամներին թույլ չի տվել ներկայանալ մրցույթին: Անդրեյ Ղուկասյանը որոշել է, որ Լոռու մարզում այլևս չեն պաշտոնավարելու այն տնօրենները, որոնք անցնում են քրեական գործով և նրանց հանցանքն ապացուցվում է : Մարզպետը հայտարարել է, որ անկախ նրանից, թե այդ տնօրենները կփոխհատուցեն պատճառված վնասը, թե ոչ, չեն աշխատի:
Երկրորդ դպրոցի տնօրենի թեկնածու Լիլյա Հարությունյանն ու մանկավարժները մարզպետին կոչ են արել չբոյկոտել մրցույթը, նրանք համարում են, որ մրցույթին խորհրդի անդամների չներկայանալը անհարգալից վերաբերմունք է կոլեկտիվի հանդեպ:

Կոլեկտիվը մարզպետարանի ներկայացուցիչներին առաջարկում է ներկայանալ՝ թեկուզ չքվեարկել, բայց չանտեսել, իսկ տնօրենի թեկնածու Հարությունյանը մարզպետին մեղադրում է անմեղության կանխավարկածը չհարգելու մեջ:

Ըստ Անդրեյ Ղուկասյանի, մարզում տասից ավելի տնօրենի դեմ քրեական գործ կա, միայն Լիլյա Հարությունյանը չի ընդունում իր մեղքը, պնդում է, որ գործը շինծու է և այն ծրագրել է իր նախկին աշխատակիցը, որին նա ազատել էր աշխատանքից: