Array ( [mr_id] => 86946 [mr_node] => 76704 [mr_media] => 76866 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76866 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76866.jpg [media_name] => Nane Hong Kong copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 15:20:33 )
Facebook Instagram Youtube
Հոնկոնգում իշխանությունը ստիպված արգելել է ցուցարարներին դիմակներ կրել
Հոնկոնգում ցուցարարները ծածկում են դեմքերը քրեական պատասխանատվության չենթարկվելու համար:

Հոնկոնգում ցուցարարները բողոքում են անկարգությունները վերջ տալու իշխանության կոչի դեմ: Հատուկ վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ արգելվել է դիմակներով մասնակցել բողոքի ակցիաներին: 

Հայտարարությունից անմիջապես հետո սկսվել են էլ ավելի անկառավարելի ակցիաներ, վնասվել է մետրոն, կանգնել է ամբողջ տրանսպորտը, փակվել են բանկերն ու խանութները: 

Որոշ ցուցարարներ հարձակվել են ոստիկանների վրա, պահանջում են դադարեցնել արտակարգ միջոցների ձեռնարկումը: Իշխանությունն էլ արդեն մի քանի ամիս չդադարող ցույցերի խնդիրը լուծելու համար անցնում է ավելի կոշտ միջոցների: Բողոքի ալիքը սկսվել էր, երբ հունիսին Հոնկոնգում օրենք էր ընդունվել տեղի բնակիչներին մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մասին: Բողոքի պատճառով օրենքը չեղարկվել էր, բայց անկառավարելի ցույցերը շարունակվում են առ այսօր: