Array ( [mr_id] => 86973 [mr_node] => 76706 [mr_media] => 76868 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76868 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76868.jpg [media_name] => 71325710_2416370791811594_6662880416661241856_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 16:01:04 )
Facebook Instagram Youtube
Երգիր, թե կարող ես. Երկրորդ եթերաշրջանը հոկտեմբերի 6-ից՝ Պրեմիումի եթերում, հոկտեմբերի 12-ից՝ Արմենիա ԹիՎի-ի
Երաժշտական նախագծերից՝ ամենահումորայինը, հումորայիններից` ամենաերաժշտականը երկրորդ եթերաշրջանում խոստանում է նոր, զվարճալի փորձություններ:

«Երգիր, թե կարող ես» նախագիծը վերադառնում է հեռուստաեթեր: Առաջին եթերաշրջանի բարձր դիտելիությունը և դրական արձագանքները նախագծի հեղինակներին ստեղծագործական նոր էներգիա են տվել: 

Երաժշտական նախագծերից ամենահումորային, հումորայիններից` ամենաերաժշտականը երկրորդ եթերաշրջանում խոստանում է նոր, զվարճալի փորձություններ: 

Նախագծում անկաշկանդ մթնոլորտի պատասխանատուն Վաչե Թովմասյանն է: Թիմին միացել է նաև աճպարար, որի շնորհիվ մասնակիցները կայրվեն անվտանգ կրակով կամ կթրջվեն ամենաանսպասելի պահին: 

«Յուքոմ» ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում նախագիծը կցուցադրվի հոկտեմբերի 6-ից: Արմենիա ԹիՎի-ի եթերում երաժշտական մարտերին հնարավոր կլինի հետևել հոկտեմբերի 12-ից: 

«Երգիր թե կարող ես» նախագծի առաջին թողարկումը Արմենիա Պրեմիումի եթերում կլինի կիրակի` 19:20-ին: Երկրորդ եթերաշրջանի մյուս թողարկումները կհեռարձակվեն յուրաքանչյուր ուրբաթ: