Array ( [mr_id] => 86980 [mr_node] => 76707 [mr_media] => 76869 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76869 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76869.jpg [media_name] => 36a56facfeca0b60faf4b5020c721ad3f5457c570c01e549ae2e116335c9a94a.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 16:15:23 )
Facebook Instagram Youtube
Best of the best. 4 տարեկան Գայանե Առաքելյանը հաղթել է մանուկների գեղեցկության մրցույթում
Մանուկների գեղեցկության հաջորդ մրցույթը կկայանա մայիսին: Գայանե Առաքելյանը նույնպես կարող է մասնակցել:

Էկրանին իսկական գեղեցկուհի է: Գայանե Առաքելյանը ոչ միայն արտաքինով, այլև կոչումով է գեղեցկուհի: 4 տարեկան աղջիկը հաղթել է մանուկների գեղեցկության մրցույթում, որն այս տարի անցկացվել է Թուրքիայում:

Փոքրիկ գեղեցկուհուն պոդիումից առավել տպավորել է Էգեյան ծովը: Մրցույթից մնացած հուշերը նաև նյութական են` թագ ու պատվոգիր: Երկար բանակցությունից հետո Գայանեն որոշեց քայլել նաև «Ժամի» տեսախցիկի առաջ: Ընդամենը մի պտույտ: Բայց ավելին խոսել ու անել հրաժարվում է: Օպերատորի ու տեսախցիկի ներկայությունը գեղեցկուհուն կաշկանդում է: Գեղեցկուհուն մեծ բեմ հայրն է ուղեկցել: Ծնողները հոգացել են դեպի Թուրքիա ճանապարհի ու կեցության ծախսերը: Արել են ամեն ինչ, որ փոքրիկին ոչինչ չխանգարի համաշխարհային պոդիումը նվաճել:

Գեղեցկուհի Գայանեի անցած ուղին ամենից լավ Աշոտ Խաչատրյանը գիտի: Գեղեցկության մանկական մրցույթները 30 տարի առաջ հենց նա է սկսել կազմակերպել: 

Գայանեն ամենակրտսեր խմբում է մասնակցել ու գրավել առաջին տեղը: Նա էլ՝ մրցույթի մյուս մասնակիցների պես, ներկայացել է առանց շպարի, չի կրել լողազգեստ: Կազմակերպիչն արգելում է: Մանուկների գեղեցկության հաջորդ մրցույթը կկայանա մայիսին: Գայանե Առաքելյանը նույնպես կարող է մասնակցել:

me>